Արամ Մանուկյանը արևմտահայ ժողովրդի համար կորստաբեր էր համարում կամավորական շարժումը

4641

Հատված Արշալոյս Աստուածատրեանի «Արամը» հոդվածից (էջ 68), որը տեղ է գտել «Արամը. մահուան յիսնամեակին առթիւ» հատորում (Միքայէլ Վարանդեան հրատարակչութիւն, Երեւան 1991):

_____________________________

Թե՛ Արամի [Մանուկյան] և թե՛ Վռամյանի [Օննիկ Դերձակյան] (որ Օսմանյանխորհրդարանի անդամ էր) համար հասկանալի էր, թե ինչի՞ էր ձգտում [Օսմանյան] կառավարությունը: Եվ նրանք անում էին հնարավորը՝ առաջն առնելու համար գալիք ողբերգության:

Երբ Արամը տեղեկացավ Թիֆլիսի հասարակական-կուսակցական մարմինների կամավորական խմբեր կազմակերպելու մտադրության մասին, սաստիկ ազդվեց: Այն ժամանակ, երբ ինքը, Վռամյանի հետ համախորհուրդ, ամեն կերպ աշխատում էին հավատ և վստահություն ներշնչել Օսմանյան կառավարության՝ դեպի հայկական գավառների հավատարմությունը, Թիֆլիսում նստած ընկերները աշխատում էին հակառակ ուղղությամբ:

Արամը «թրքահայ ժողովրդի համար կորստաբեր կը համարէր կամաւորական շարժումներու կազմակերպութիւնը եւ մանաւանդ գործօն մասնակցութիւնը՝ ենթարկուելով ռուսական բանակին» (Վ. Փափազյան, «Իմ Յուշերը». Բ. հատոր, էջ 289-295):

Արամի համար պարզ էր, որ կամավորական շարժումը մի զենք էր լինելու իթթիհատական կառավարության ձեռքին՝ արդարացնելու համարիր թշնամական վերաբերմունքը դեպի հայերը: Ունենալով այդ գիտակցությունը, Արամը, միշտ Վռամյանի հետ միասին, օգտագործում էր բոլոր միջոցները՝ ապացուցելու թուրք կառավարությանը, որ Թիֆլիսում (Ռուսաստան)տեղի ունեցած հակաթուրքական շարժումները ոչ մի կապ չունեին թուրքահայ բուն ժողովրդի հետ, որը ըստ ամենայնի օրինակելի պարտաճանաչ էր իր պետության հանդեպ՝ կատարելով պատերազմի հետ կապված ամենածանր պահանջները:

«Անհնարին է տալ Արամի եւ Վռամեանի լայն ու մանրամասն գործունեութեան ամբողջ պատկերը: Կարևոր է ընդգծել միայն անոնց քաղաքական վարքագիծը թուրք կառավաչութեան եւ հայ ժողովրդի փոխ-յարաբերութեան դժնդակ խնդրինմէջ: Արամ եւ Վռամեան հարազատօրէն թարգմանն էին Հ. Յ. Դաշնակցութեան Կարինի [1914թ. հուլիս-օգոստոս 8-րդ Ընդհանուր] Ժողովի որոշումներուն, որով հայութիւնը իր քաղաքացիական մասնակցութիւնն ու աջակցութիւնը պէտք է բերէր Օսմանեան հայրենիքին»: