ՀՅԴ֊ն կպաշտպանի Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը. 30 ապրիլ, 2018թ

1968

ՀՅԴ Գերագույն մարմինը հաղորդագրություն է տարածել Ազգային ժողովում մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրությունների առնչությամբ:

«Վարչապետի միասնական թեկնածուի եւ քաղաքական օրակարգի շուրջ համախոհությունը, որի անհրաժեշտության մասին հայտարարել էինք, կարող է դառնալ իրականություն։

Առ այդ, Հ.Յ.Դ Հայաստանի Գերագույն մարմինը որոշել է մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրություններին պաշտպանել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը», – ասված է հայտարարությունում:

Ապրիլի 30-ին տեղի է ունեցել ՀՅԴ-Փաշինյան հանդիպում: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հանդիպումից հետո ասել է, որ Դաշնակցությունը միշտ էլ միակամ է եղել ու վարչապետի պաշտոնում սատարելու են Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:

«Մենք խոսել ենք Փաշինյանի հետ, որ այս ամենի նպատակն ինքնանպատակ չէր, որ արտահերթ ընտրություններ լինեին հնարավորինս շուտ: Բոլոր փոփոխությունները պետք է կատարվեն, այն մեխանիզմները, որ ամրագրում ենք, որ վերահսկեն կեղծիքները, կաշառքները, պետք է կատարենք, ամրագրենք, ռեյտինգային համակարգը պետք է վերացվի»,- ասել է Ռուստամյանը, ընդգծելով, որ ՀՅԴ-ն պորտֆելների, աթոռակռվի խնդիր չունի այսօր: