Ծանոթագրություն – Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը շարունակում է ներկայացնել Հայաստանի շրջաններն ու գյուղերը 1831 թվականի տվյալներով: Համեմատաբար համակարգված ձևով առաջին անգամ Հայաստանում մարդահամար անց է կացվել 1831-ին, երբ Պարսկաստանի կազմից Հայաստանը՝ Արևելյան Հայաստանը, անցել էր ցարական Ռուսաստանի տիրապետության տակ: Այսօր ներկայացնում ենք Արթիկի շրջանը, իսկ առաջիկա օրերից ներկայացնելու ենք նաև շրջանի բոլոր գյուղերը մեկ առ մեկ ըստ 1831, 1873, 1886, 1897, 1908, 1914, 1916, 1919, 1922, 1926 և 1931 թվականների տվյալների՝ նշելով բնակավայրի ինչպես հին, այնպես էլ նոր անունները:
1831 թվականի տվյալներով՝ այսօրվա Շիրակի մարզի Արթիկի շրջանում եղել է բնակեցված 38 գյուղ 7.217 ընդհանուր բնակչությամբ, որից 7.179-ը՝ հայ, 38-ը՝ իսլամ:
Ներկայացնում ենք բոլոր գյուղերը այբբենական կարգով, նշելով նաև, թե գյուղերում որքան է եղել հայ և իսլամ ազգաբնակչության քանակը. (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”).
1. Աղին 139 հոգի, բոլորը՝ հայ
2. Արթիկ 647 հոգի, բոլորը՝ հայ
3. Արըխվալի Մեծ 208 հոգի, բոլորը՝ հայ
4. Արըխվալի Փոքր 72 հոգի, բոլորը՝ հայ
5. Արմուտլի 114 հոգի, բոլորը՝ հայ
6. Բաշգյուղ Մեծ 139 հոգի, բոլորը՝ հայ
7. Բոզդողան 70 հոգի, որից 65-ը՝ հայ, 5-ը՝ իսլամ
8. Բողազքյասան 182 հոգի, բոլորը՝ հայ
9. Գյոզալդարա Ներքին 102 հոգի, բոլորը՝ հայ
10. Թալիբողլի 126 հոգի, բոլորը՝ հայ
11. Թոմարդաշ 201 հոգի, բոլորը՝ հայ
12. Իմրխան 191 հոգի, բոլորը՝ հայ
13. Հոռոմ 459 հոգի, բոլորը՝ հայ
14. Ղազանչի 269 հոգի, բոլորը՝ հայ
15. Ղազարապատ 325 հոգի, բոլորը՝ հայ
16. Ղասմալի 84 հոգի, որից 80-ը՝ հայ, 4-ը՝ իսլամ
17. Ղափլի 138 հոգի, բոլորը՝ հայ
18. Ղեղաճ 93 հոգի, բոլորը՝ հայ
19. Ղոլզաթ 117 հոգի, որից 114-ը՝ հայ, 3-ը՝ իսլամ
20. Ղոշավանք 152 հոգի, բոլորը՝ հայ
21. Ղութնի ղշլաղ 37 հոգի, որից 33-ը՝ հայ, 4-ը՝ իսլամ
22. Ղուլիջան 65 հոգի, որից 43-ը՝ հայ, 22-ը՝ իսլամ
23. Ղփչաղ 86 հոգի, բոլորը՝ հայ
24. Մահմուդջուղ 191 հոգի, բոլորը՝ հայ
25. Մաջըթլի 271 հոգի, բոլորը՝ հայ
26. Մոլլա Գյոքչա 371 հոգի, բոլորը՝ հայ
27. Յեգանլար 206 հոգի, բոլորը՝ հայ
28. Նորաշեն 162 հոգի, բոլորը՝ հայ
29. Շիրվանջուղ 320 հոգի, բոլորը՝ հայ
30. Չրփլի 116 հոգի, բոլորը՝ հայ
31. Պարնի փոքր 267 հոգի, բոլորը՝ հայ
32. Սարիբաշ 41 հոգի, բոլորը՝ հայ
33. Սոգյութլի 262 հոգի, բոլորը՝ հայ
34. Սոնգյուռլի 88 հոգի, բոլորը՝ հայ
35. Սվանվերդի 255 հոգի, բոլորը՝ հայ
36. Տավշանղշլաղ 403 հոգի, բոլորը՝ հայ
37. Փանիկ 176 հոգի, բոլորը՝ հայ
38. Քյալալի 72 հոգի, բոլորը՝ հայ
Այսպիսով, 1831 թվականին Արթիկի շրջանի ամենամեծ բնակավայրը եղել է Արթիկը 647 բնակչությամբ: Մեծությամբ երկրորդը եղել է Հոռոմը՝ 459 հոգի:
Հայկական ԽՍՀ-ի Արթիկի շրջանը կազմավորվել է 1930 թվականի սեպտեմբերի 9-ին: Հետագայում Արթիկի և Ախուրյանի շրջանի որոշ գյուղերի հաշվին ձևավորվել է Անիի շրջանը:
Հայկական ԽՍՀ Արթիկի շրջանի վարչական կենտրոնը Արթիկ քաղաքն էր։ Շրջանն ուներ 1 քաղաք (Արթիկ), 1 քտա (Պեմզաշեն), 1 քաղաքային, 1 ավանային և 11 գյուղական խորհուրդ։
Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը
Լուսանկարում՝ Արթիկ քաղաքը
Դիտել նաև՝