Յաղդան գյուղի բնակչությունը 1873-1931 թթ և խորհրդային տարիներին՝ Ստեփանավանի շրջան. հույները Հայաստանում

3190

Յադդան գյուղը Հայաստանի հունական բնակավայրերից է: ԽՍՀՄ վերջին տարիներից՝ 1980-ական թթ վերջերից, նրանց մեծ մասը տեղափոխվեց պատմական հայրենիք՝ Հունաստան:

Յաղդանը գտնվում է Երևանից 150 կմ հեռավորության, ծովի մակարդակից մոտ 1300 մետր բարձրության վրա:

Հայ նշանավոր վիճակագիր Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Յաղդանի բնակչությունը ըստ տարիների եղել է հետևյալը.

1831 թվական – չի նշվում,,

1873 թվական – 282 հոգի, բոլորը՝ այլ (հույն),

1886 թվական – 452 հոգի,բոլորը՝ այլ (հույն),

1897 թվական – 495 հոգի, բոլորը՝ պրավոսլավ (հույն),

1908 թվական – 680 հոգի, 

1914 թվական – 783 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի, հույներ

1916 թվական – 785 հոգի,

1919 թվական – չվիճակագրված,

1922 թվական – 583 հոգի, որից 100-ը՝ հայ, 483-ը՝ այլ (հույն),

1926 թվական – 540 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 116-ը՝ հայ, 434-ը՝ հույն,

1931 թվական – 688 հոգի, որից 552-ը՝ հույն, 136-ը՝ հայ: 

Խորհրդային մարդահամարի տվյալներով՝ Յաղդանն ունեցել է.

1939 թվական – 888 հոգի,

1959 թվական – 917 հոգի,

1970 թվական – 856 հոգի,

1979 թվական – 785 հոգի:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Լուսանկարը՝ Անդրանիկ Քեշիշյանի

Դիտել նաև՝