Նյու Յորքի Կենտրոնական այգի, Ուխտավորի բլուր (Pilgrim Hill)՝ հանդիպում-զրույց Թաթուլ Հակոբյանի հետ, 12-ը մարտի, 2023թ

3348

Լրագրող, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը կիրակի օրը, 2023թ մարտի 12-ին, ցերեկվա ժամը 3-ից 5-ը, հանդիպում- քննարկում կունենա Հայաստանի և Արցախի այսօրվա իրավիճակով հետաքրքրված հայերի հետ, որոնք բնակվում են Նյու Յորք քաղաքում և շրջանում:

Զրույց-քննարկումը, հարց-պատասխանը և գրքերի ստորագրման արարողությունը տեղի կունենա Նյու Յորքի Կենտրոնական այգում՝ Ուխտավորի բլուրի մոտ:

Հակոբյանը կանդրադառնա Հայաստան-Ադրբեջան սահմանում տիրող իրավիճակին, Սյունիքում և Արցախում ստեղծված նոր պայմաններին 44-օրյա պատերազմից հետո, Արցախի շարունակվող շրջափակմանը, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրին, Հայաստան-Թուրքիա շփումներին:

Ձեռնարկների ավարտին ներկաները հնարավորություն կունենան ձեռք բերել Հակոբյանի և ԱՆԻ կենտրոնի հրատարակությունները:

Թաթուլ Հակոբյանի հետ կարող եք կապվել՝ գրելով հետևյալ էլեկտրոնային նամակներին.

aniarcf@gmail.com կամ tatarmen@yahoo.com,

Ֆեյսբուքի էջին.

https://www.facebook.com/profile.php?id=100000616638924

Հեռախոսահամարներ.

374 91 42 64 35 – Viber

374 98 65 53 21 – WhatsApp

Թաթուլ Հակոբյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետն ու Վրաստանի հանրային կապերի ինստիտուտը (Թբիլիսի):

Նա աշխատել է «Անկախություն» (1991-1995), «Երկիր» (1998-2000), «Ազգ» (2000-2005), ՀԵՏՔ (2005-2006), «Ազդակ» (2005-2016), The Armenian Reporter” (2008-2009) պարբերականներում, Հայաստանի Հանրային ռադիոյում (2004-2008), «Սիվիլիթաս» հիմնադրամում և «ՍիվիլՆեթ» օնլայն հարթակում (2009-2021), ԱԼԻՔ ՄԵԴԻԱ հարթակում (2021-2023):

Թաթուլ Հակոբյանը Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամի  համակարգողն է և հիմնադիրը 2014 թվականի նոյեմբերից:  

2005-ին Հակոբյանն արժանացել է Երևանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակին` «Ազգ» թերթում տարածաշրջանային զարգացումները լուսաբանելու համար:

2009թ. նա ստացել է Երևանի մամուլի ակումբի մեկ այլ մրցանակ` իր «Կանաչ ու սև. արցախյան օրագիր» գրքի համար:

2014-ին նա արժանացել է Հայկաշեն Օզունյան գրական մրցանակին իր երկրորդ` «Հայերը ու թուրքերը» գրքի համար:

2016թ. Հակոբյանն արժանացել է Երևանի մամուլի ակումբի «Մամուլի ազատության ժամանակը» մրցանակին` Ղարաբաղյան հակամարտության հետևողական և համակողմանի լուսաբանման համար:

2019թ Հակոբյանն արժանացել է Media Excellence Award (2018 Universal Rigthts Award) մրցանակի:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

10 մարտի, 2023թ