Մարտունու շրջանի գյուղերը 1831 թվականին

28494

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը շարունակում է ներկայացնել Հայաստանի շրջաններն ու գյուղերը 1831 թվականի տվյալներով: Համեմատաբար համակարգված ձևով առաջին անգամ Հայաստանում մարդահամար անց է կացվել 1831-ին, երբ Պարսկաստանի կազմից Հայաստանը՝ Արևելյան Հայաստանը, անցել էր ցարական Ռուսաստանի տիրապետության տակ: Այսօր ներկայացնում ենք Մարտունու շրջանը, իսկ առաջիկայում ներկայացնելու ենք նաև շրջանի բոլոր գյուղերը մեկ առ մեկ ըստ 1831, 1873, 1886, 1897, 1908, 1914, 1916, 1919, 1922, 1926 և 1931 թվականների տվյալների՝ նշելով բնակավայրի ինչպես հին, այնպես էլ նոր անունները: 

1831թ տվյալներով՝ այսօրվա Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանում եղել է բնակեցված 17 գյուղ 3.811 ընդհանուր բնակչությամբ, որից 3.702-ը՝ հայ, 109-ը՝ իսլամ:

Ներկայացնում ենք բոլոր գյուղերը այբբենական կարգով, նշելով նաև, թե գյուղերում որքան է եղել ազգաբնակչության քանակը.

1. Ադիաման ներքին, Ներքին Գետաշեն    –      331 հոգի, բոլորը՝ հայ

2. Ադիաման վերին, Վերին Գետաշեն        –        94 հոգի, բոլորը՝ հայ

3. Ադամխան, Վարդաձոր                           –       169 հոգի, բոլորը՝ հայ

4. Ալիղռըխ, Աստղաձոր                              –        180 հոգի, բոլորը՝ հայ 

5. Ալուչալու նեքին, Արծվանիստ              –        10 հոգի, բոլորը՝ իսլամ

6. Ալուչալու վերին                                      –       99 հոգի, բոլորը՝ իսլամ

7. Ավդալաղալու, Վաղաշեն                       –        96 հոգի, բոլորը՝ հայ

8. Գյուզալդարա ներքին, Վարդենիկ       –          560 հոգի, բոլորը՝ հայ

9. Գյոլ, Լիճք                                                –         273 հոգի, բոլորը՝ հայ

10. Զոլախաչ, Զոլաքար                             –         298 հոգի, բոլորը՝ հայ

11. Թազագյուղ, Ծովասար                       –          77 հոգի, բոլորը՝ հայ

12. Ծակքար, Դալիկդաշ                            –          127 հոգի, բոլորը՝ հայ

13. Ձորագեղ, Վալի Աղալու                      –         322 հոգի, բոլորը՝ հայ

14. Ղարանլուղ, Գեղհովիտ                     –          303 հոգի, բոլորը՝ հայ 

15. Մարտունի, Ներքին Ղարանլուղ       –          389 հոգի, բոլորը՝ հայ

16. Երանոս                                              –           332 հոգի, բոլորը՝ հայ

17. Քյոլաղռան, Ծովինար                       –          151 հոգի, բոլորը՝ հայ

Այսպիսով, 1831 թվականին Մարտունու շրջանի ամենամեծ բնակավայրը եղել է Ներքին Գյու(ո)զալդարան, այսօրվա Վարդենիկը 560 բնակչությամբ:

Երբ ներկայացնենք գյուղերը մեկ առ մեկ, կնշենք ինչպես նոր, այնպես էլ հին անունները:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Լուսանկարում՝ Մադինա գյուղը, լուսանկարը՝ Անդրանիկ Քեշիշյանի

Դիտել նաև՝