«Դովեղ. սահմանի ուժը» ընկերությունը 2023 թվականի ամռան և աշնան ընթացքում 3 տոննա ազնվամորի է մթերելու Նոյեմբերյան համայնքում՝ մուրաբա և հյութ պատրաստելու նպատակով:
2021 և 2022 թվականներին մեր ընկերությունը ազնվամորի գնել է երեք ընտանիքից: Այս տարվա ընթացքում՝ 2023-ին, մենք պատրաստ ենք գնել 10 ընտանեկան տնտեսությունից ամբողջական բերքը ամբողջ տարվա ընթացքում՝ մոտավորապես 3 տոննայի սահմաններում:
Բոլոր անհատ գյուղացիները, որոնք հետաքրքրված են և պատրաստ են ազնվամորի աճեցնել, կարող են կապվել «Դովեղ. սահմանի ուժը» ընկերության հետ՝ մանրամասներ ճշտելու և նախնական պայմանավորվածության գալու որակի, քանակի, գնի և մյուս այլ հարցերում: 2023 թվականին ազնվամորու ամենացածր գինը լինելու է 1.000 դրամ՝ 1 կիլոգրամի համար:
Մեր ընկերությունը նախապես պայմանագրեր է կնքելու անհատ գյուղացիների հետ: Պայմանագրերի կնումը գյուղացիների վրա որևէ հարկային պարտավորություն չի նշանակում: Դա ՀՀ կառավարության որոշումն է:
2023 թվականի ընթացքում մեր ընկերությունը առանց պայմանագրերի որևէ գյուղացուց որևէ հատապտուղ և միրգ չի գնելու: Բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն աշխատել «Դովեղ. սահմանի ուժը» ընկերության հետ, պետք է ունենան բանկային հաշիվ: 2023 թվականին վճարումները կատարվելու են բացառապես փոխանցումով:
Պայմանագրեր կնքելու և գնումների հարցերում մենք նախապատվությունը տալու ենք նախ և առաջ Հայաստան-Ադրբեջան սահմանի հետևյալ գյուղերին՝ Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան, Կոթի, Բարեկամավան, Դովեղ, Բերդավան, ինչպես նաև՝ Նոյեմբերյան քաղաք, Կողբ և Ջուջևան, Զորական, Հաղթանակ, Պտղավան, Դեղձավան, Բագրատաշեն, Դեբեդավան, Արճիս, Լճկաձոր և Այրում քաղաք:
Մանրամասների համար կարող եք զանգահարել՝ 098 65 53 21 կամ գրել մեր էլեկտրոնային հասցեին՝ tatarmen@yahoo.com
Մեր հասցեն՝ ՀՀ, Տավուշի մարզ, Նոյեմբերյան համայնք, գյուղ Դովեղ, 5-րդ փողոց, 1-ին փակուղի, տուն 3 (գործունեության հասցե) կամ 1-ին փողոց, տուն 18 (իրավաբանական հասցե):
«Դովեղ. սահմանի ուժը» ՍՊԸ
Մեր արտադրանքին կարող եք ծանոթանալ այստեղ՝