Հայաստանը և Թուրքիան համաձայն են համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը

2601

Անկարայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը այսօր, փետրվարի 15-ին, իր թուրք գործընկերոջ հետ հանդիպումից հետո ասել է. «Ունենք համաձայնություն՝ համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաև հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ»:

Այսօր օրվա երկրորդ կեսին Թուրքիայում գտնվող Հայաստանի արտգործնախարարը այցելել է երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաք, որտեղ հանդիպել է փետրվարի 8-ից որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող հայ փրկարարական խմբին:

Միրզոյանին է ներկայացվել աղետից տուժած քաղաքում հայկական փրկարարարների կողմից կատարած աշխատանքները, որի արդյունքում հաջողվել է փլատակներից դուրս բերել երեք մարդու, հաղորդում է Ազատությունը: