Հայաստան-Թուրքիա հարաբերություններ հաստատելու հարցում Երևանը պետք է լինի հետևողական. Թաթուլ Հակոբյան

1035

«Պետք է ուղերձներ գնան Անկարա առ այն, որ Հայաստանը լուրջ է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու հարցում, և սա, այո, պետք է այնպես անենք, որ թուրքերը նորից չփակեն այս սահմանադուռը», – «Ազատության» հետ զրույցում ասում է լրագրող, «Անի» կենտրոնի ղեկավար Թաթուլ Հակոբյանը՝ անդրադառնալով Մարգարայի կամրջով Թուրքիա օգնություն ուղարկմանը։