ԱՆԻ-Սփյուռք. նոր համագործակցություն՝ երկու հիմնական ուղղություններով

12627

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամը տեղեկացնում է, որ նախաձեռնում է ԱՆԻ-Սփյուռք նոր համագործակցություն երկու ուղղություններով, որի նպատակն է կենտրոնի կայքով լուսաբանել Սփյուռքում կազմակերպվող ձեռնարկները, ինչպես նաև՝ հարցազրույցներ վարել սփյուռքյան կազմակերպությունների ներկայացուցիչների և անհատների հետ:

«Իմ բազմաթիվ այցերն ու հանդիպումները Սփյուռքյան տարբեր գաղթօջախներ և շրջանակներ բերել են այն համոզման, որ Սփյուռքի մեծագույն հատվածը դուրս է մնացել հայաստանյան տեղեկատվական դաշտից: Հիմնականում լսվում է ավանդական Սփյուռքի ձայնը, մինչդեռ դրանցի զատ կա ավելի մեծ Սփյուռք, որի գործերն ու ձայնը լսելի չէ, քանի որ այդ Սփյուռքը չունի լրատվամիջոց: ԱՆԻ կենտրոնի նպատակն է դառնալ հարթակ և լրացնել այդ բացը»,- ասել է կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը:

Սփյուռքում տեղի ունեցող ձեռնարկների մասին կազմակերպիչները պետք է կարճ տեղեկատվություն և լուսանկարներ տրամադրեն, որպեսզի այն լրատվության տեսքով տեղ գտնի ԱՆԻ կենտրոնի կայքում: Հարցազրույցները վարվելու են առցանց, ինչպես նաև տեղերում:

Այն կառույցներն ու անհատները` բժիշկներ, ճարտարապետներ, ուսուցիչներ, փաստաբաններ, մարզիկներ, գործարարներ, IT ոլորտի կամ պարզ մարդիկ, ովքեր ասելիք ունեն, կարող են կապվել Թաթուլ Հակոբյանի հետ՝ գրելով հետևյալ էլեկտրոնային նամակներին.

aniarcf@gmail.com կամ tatarmen@yahoo.com,

Ֆեյսբուքի էջին.

https://www.facebook.com/profile.php?id=100000616638924

Հեռախոսահամարներ.

374 91 42 64 35 – Viber

374 98 65 53 21 – WhatsApp

Հարցազրույցները կարող են լինել տեքստային և կամ վիդեո՝ կապված հնարավորությունների հետ:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

11 փետրվարի, 2023թ