Ստամբուլում լույս տեսնող «Ագօս» («Ակոս») թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասել է, որ թուրքական Ադիյաման քաղաքում աշխատող հայ փրկարարների 27 հոգանոց խումբը փլատակներից ողջ-առողջ դուրս է բերել մի երեխայի:
Նախնական տվյալներով, երկրաշարժը Թուրքիայում առնվազն 10 հայի կյանքի է խլել։ Դիարբեքիրում փլատակներից մահացած են դուրս բերել հայազգի երգչուհի Զիլան Տիգրիսին ու նրա ամուսնուն: