«Ինչու՞ ցեղասպանություն». Աշոտ Աբգարյան

2030

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը՝ ի գիտություն գրողների և հրատարակիչների տեղեկացրել է, որ այս տարվա՝ 2023 թվականի ընթացքում, նախաձեռնում է նոր ծրագիր՝ Հայաստանում և արտերկրում տպագրված հին ու նոր բոլոր գրքերի մասին՝ լինեն արևելահայերեն/արեւմտահայերեն կամ այլ լեզուներով, մեր կենտրոնի կայքով տալ կարճ տեղեկատվություն, որպեսզի դրանք ավելի տարածում ունենան:

Մենք ամեն ամիս տալիս ենք նաև հայագիտական նոր գրքերի մասին ամփոփ տեղեկատվություն, որը պատրաստում է Գէորգ Եազըճեանը:

Աշոտ Աբգարյան. «Ինչու՞ ցեղասպանություն»

Գրքում հանրամատչելի ձևով, բայց փաստական, հիմնավոր տվյալներով ու վերլուծությաններով մեկնաբանվում է 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ քաղաքական մտքի և կուսակցությունների գործունեության այն դրսևորումներն ու սխալները, որոնք, ըստ հեղինակի, ի վերջո հանգեցրին Հայոց մեծ եղեռնին, և որոնց մասին մեզանում ընդունված չէ բացեիբաց խոսել: Հանրահայտ փաստերն ու
իրողությունները քննվում են բոլորովին այլ հայացքով, որը, բանավիճային լինելով հանդերձ, օգնում է ավելի մոտենալ ճշմարտությանը:

 էջերի քանակը :152

 կազմ : փափուկ

 չափեր : 14,5×20,5

Հրատարակիչ՝ ԱՆՏԱՐԵՍ