Լեւոն Տեր- Պետրոսյան. «Ագաթանգեղագիտական պրպտումներ»

4627

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը՝ ի գիտություն գրողների և հրատարակիչների տեղեկացրել է, որ այս տարվա՝ 2023 թվականի ընթացքում, նախաձեռնում է նոր ծրագիր՝ Հայաստանում և արտերկրում տպագրված հին ու նոր բոլոր գրքերի մասին՝ լինեն արևելահայերեն/արեւմտահայերեն կամ այլ լեզուներով, մեր կենտրոնի կայքով տալ կարճ տեղեկատվություն, որպեսզի դրանք ավելի տարածում ունենան:

Ինչպես հայտնի է, մենք ամեն ամիս տալիս ենք նաև հայագիտական նոր գրքերի մասին ամփոփ տեղեկատվություն, որը պատրաստում է Գէորգ Եազըճեանը:

Լեւոն Տեր- Պետրոսյան. «Ագաթանգեղագիտական պրպտումներ»

Աշխատության առաջաբանում Լևոն Տեր-Պետրոսյանը գրում է.

Մասնագետների և հետաքրքրասեր հանրության գործը հեշտացնելու համար ես նպատակահարմար եմ համարել սույն հատորյակում ամփոփել հայ հին մատենագրության ամենաթանկարժեք կոթողներից մեկի`Ագաթանգեղոսի «Հայոց պատմության» վերաբերյալ 1980- ական թվականներին հրատարակած իմ
հետևյալ հոդվածները.

 «Վարդապետութիւն Սրբոյն Գրիգորի». դասախոսություն, դասավանդված Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան ճեմարանում 1982-1988 թթ., հրատարակված Եզնիկ Արքեպիսկոպոս Պետրոսյանի կողմից, «Լևոն Տեր- Պետրոսյան, Դասեր Հայ եկեղեցական մատենագրությունից (Ե դար), Սոչի, 1993» գրքում, էջ 7-24:

 «Սուրբ Գրիգորի Վարդապետության» արձագանքը (՞) խաչքարային արվեստի
խորհրդապաշտության մեջ, «Էջմիածին» ամսագիր, 1984, N Դ, էջ 47-51:

 «Գրիգոր Լուսավորչի Վարդապետության» ասորական աղբյուրները», «Բանբեր
Մատենադարանի», 1986, N 15, էջ 95-109:

 «Մաշտոցյան ավանդները և հայոց առաքելությունը Հոնաց աշխարհում», «Պատմա-
բանասիրական հանդես», 1981, N 1, էջ 107-119:

 «Ագաթանգեղոսի ասորական խմբագրությունը», Մաս Ա- Առաջաբան», «Էջմիածին» ամսագիր, 1987, N ԺԱ-ԺԲ, էջ 83-89:

 «Ագաթանգեղոսի ասորական խմբագրությունը», Մաս Բ- Թարգմանություն», «Էջմիածին» ամսագիր, 1988, N Ե-Զ, էջ 45-54; 1989, N Դ- Զ, էջ 90-99:

 էջերի քանակը :230

 կազմ : կոշտ

Կազմող եւ ձեւավորող՝ Ավետիս Ավագյան

Խմբագիր՝ Աշոտ Սարգսյան

Հրատարակիչ՝ ԱՆՏԱՐԵՍ