Վաղարշապատ (Էջմիածին) գյուղի/քաղաքի բնակչությունը 1831-1931 թվականներին

5522

Վաղարշապատ գյուղը, այսօր քաղաք, որ հաճախ անվանվում է Էջմիածին, 1831 թվականի տվյալներով ունեցել է 2.175 հոգի, բոլորը՝ հայ, զիջելով միայն Երևանին՝ 11.920 հոգի, և Գյումրին՝ 3.444 հոգի:

1828-ից Էջմիածինը և շրջանը մաս է կազմել Հայկական մարզի՝ Армянская область: 1840-ին մարզը վերացվեց և նրա փոխարեն ստեղծվեց Երևանի նահանգը, որի մի մասի վրա էլ 1918-ին հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը:

Երևանի խանության օրոք (խանությունը մաս էր կազմում Պարսից Ղաջարի դինաստիայի տիրապետության) Էջմիածինը (Վաղարշապատ) և շրջանը մաս էին կազմում Կարբի-Բասարի մահալի (տարածվում էր այսօրվա Էջմիածնի (Վաղարշապատ) և Աշտարակի շրջանների հողերի հատվածներում):

Կիլիկիայից վերադառնալուց՝ 1441-ից ի վեր, Մայր Աթոռը անընդմեջ գտնվում է Էջմիածնում:

Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն Վաղարշապատը ունեցել է.

1831 թվական – 2175 հոգի, բոլորը՝ հայ,

1873 թվական – 2787 հոգի, բոլորը՝ հայ,

1886 թվական – 3422 հոգի, բոլորը՝ հայ,

1897 թվական – 4.789 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 4561-ը՝ հայ, 53-ը՝ իսլամ, 156-ը՝ պրավոսլավ, 19-ը՝ այլ,

1914 թվական – 5.755 հոգի (ըստ Կովկասյան օրացույցի),

1914 թվական – 3.395 հոգի (ըստ արխիվային տվյալների),

1916 թվական – 4.704 հոգի,

1919 թվական – 16.886 հոգի (հաշվարկի մեջ մտցվել է նաև արևմտահայ գաղթականությունը),

1922 թվական – 7.996 հոգի, որից 7.966-ը՝ հայ, 11-ը՝ թրքո-թաթար, 19-ը՝ այլ,

1926 թվական – 8.436 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 8359-ը՝ հայ, 6-ը՝ թուրք, 71-ը՝ այլ, 

1931 թվական – 8.349 հոգի, որից 8323-ը՝ հայ, 26-ը՝ ռուս:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը