Ծանոթագրություն ԱՆԻ-ի. վերնագրի թվականը հին տոմարով է, նոր տոմարով պետք է լինի՝ 13 հունվար, 1918
—
31 դեկտեմբեր, 1917
Ժողովրդական կոմիսարների խորհուրդը հայ ժողովրդին հայտարարում է, որ Ռուսաստանի Բանվորական և Գյուղացիական կառավարությունը պաշտպանում է Ռուսաստանի գրաված «ԹուրքաՀայաստանի» հայերի ազատ ինքնորոշվելու իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն։
Ժողովրդական կոմիսարների խորհուրդը կարծում է, որ այդ իրավունքի իրականացումը հնարավոր է միայն մի շարք նախնական երաշխիքների պայմաններում, որոնք բացարձակապես անհրաժեշտ են հայ ժողովրդի ազատ հանրաքվեի համար։
Ժողովրդական կոմիսարների խորհուրդը այդպիսի երաշխիքներ է համարում.
- «ԹուրքաՀայաստանի» սահմաններից զորքերի հեռացումը և անմիջապես հայկական ոստիկանության կազմակերպումը՝ «ԹուրքՀայաստանի» բնակիչների անձի և գույքի ապահովությունը երաշխավորելու նպատակով։
2.Հայ փախստականների, ինչպես նաև տարբեր երկրներում ցրված հայ տարագիրների անարգել վերադարձը «ԹուրքաՀայաստանի» սահմաններ։
- Պատերազմի ժամանակ թուրքական իշխանությունների կողմից դեպի Թուրքիայի խորքերը բռնի տեղահանված հայերի անարգել վերադարձը դեպի «ԹուրքաՀայաստանի» սահմաններ, ինչը պնդելու է Ժողովրդական կոմիսարների խորհուրդը թուրքական իշխանությունների հետ խաղաղ բանակցությունների ընթացքում։
- «ԹուրքաՀայաստանի» Ժամանակավոր ժողովրդական կառավարման կազմավորում՝ հայ ժողովրդի Պատգամավորների խորհրդի տեսքով՝ ընտրված ժողովրդավարական սկզբունքներով։
Կովկասի հարցերով Արտակարգ ժամանակավոր կոմիսար Ստեփան Շահումյանին հանձնարարվում է «ԹուրքաՀայաստանի» բնակչությանը ցուցաբերել ամեն տեսակի աջակցություն՝ 2-րդ և 3-րդ կետերը կյանքի կոչելու գործում, ինչպես նաև՝ «ԹուրքաՀայաստանից»զորքերը դուրս բերելու ժամկետները և միջոցներըհաստատելու համար ձեռնամուխ լինել խառը հանձնաժողովի կազմությանը։
Ծանոթ. «ԹուրքաՀայաստանի» աշխարհագրական սահմանները որոշվում են հայ ժողովրդի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված ներկայացուցիչների միջոցով՝ համախորհուրդ սահմանակից և վիճելի (մուսուլմանական և այլ)շրջանների և Կովկասի հարցերով Արտակարգ ժամանակավոր կոմիսարի հետ միասին։
Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ՝ Վ. Ուլյանով (Լենին)
Ազգությունների գործերի ժողովրդական կոմիսար՝ Ի. Ջուղաշվիլի (Ստալին)
«Документы внешней политики СССР», т. 1, стр. 74-75.