Մոսկվայում կայացած Լավրով-Բայրամով համատեղ ասուլիսում Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն անդրադարձել են նաև Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանին, գրում է Ազատությունը։
Սերգեյ Լավրովն ասել է, որ Վարդանյանը Ռուսաստանի հետ որևէ առնչություն չունի։
«Վարդանյանի խնդրանքով Ռուսաստանի նախագահը նրան զրկել է քաղաքացիությունից։ Նրա Ղարաբաղ այցելելը որևէ կապ չունի Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Լավրովը։
Ադրբեջանի արտգործնախարարն ասել է, որ Ռուբեն Վարդանյանի ներկայությունը Լեռնային Ղարաբաղում «խնդիրներ է ստեղծում տեղացի բնակչության համար, խոչընդոտում է քաղաքացիների վերաինտեգրմանը»։
«Նրա գործողությունները հանցավոր բնույթ են կրում, ուստի պետք է վերջ տալ, որքան շուտ դա տեղի ունենա, այնքան լավ։ Մինչ նրա ժամանելը դրական շփումներ կային, իսկ այդ գործոնը շատ ոչնչացնող է և խախտում է կայունությունը»,- ասել է Բայրամովը։