Նիդերլանդներ – Արգենտինա՝ 2-2 (11 մետրանոցներով՝ 3-4)

1585

Արգենտինայի հավաքականը Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի երկրորդ մասնակիցն է և կմրցի խորվաթների հետ:

Քառորդ եզրափակիչում արգենտինացիները հետխաղյա 11-մետրանոցներով 4-3 հաշվով առավելության հասան Նիդերլանդների թիմի նկատմամբ:

Գոլերը՝ Վաուտ Վեգհորստ, 83, 90+11 – Նուել Մոլինա, 35, Լիոնել Մեսի, 73 (11մ.):

Թիմերի մեկնարկային կազմերը.

Նիդերլանդներ. Անդրիես Նոպերտ, Յուրիեն Տիմբեր, Վիրջիլ վան Դեյք, Նաթան Ակե, Դենզել Դումֆրիս, Մարտեն դե Ռոն, Ֆրենկի դե Յոնգ, Դեյլի Բլինդ, Մեմֆիս Դեպայ, Կոդի Գակպո, Սթիվեն Բերգվեյն.

Արգենտինա. Էմիլիանո Մարտինես, Մարկուս Ակունա, Լիսանդրո Մարտինես, Օտամենդի, Քրիստիան Ռոմերո, Նաուել Մոլինա,  Ռոդրիգո Դե Պոլ, Ալեքսիս Մակալիստեր, Էնցո Ֆերնանդես, Խուլիան Ալվարես, Լիոնել Մեսի: