Լեհաստան – Արգենտինա՝ 0-2

411

Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության C խմբից 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճեցին Արգենտինայի և Լեհաստանի հավաքականները:

Խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում աշխարհի կրկնակի չեմպիոն արգենտինացիները 2-0 հաշվով հաղթեցին Լեհաստանի հավաքականին:

Հանդիպման 39-րդ րոպեին մրցավարը 11-մետրանոց նշանակեց լեհերի դարպասին, սակայն արգենտինացիների ավագ Լիոնել Մեսին չկարողացավ գրավել դարպասը: Լեհաստանի հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» ներկայացուցիչ Վոյցեխ Շենսնին դարձավ պատմության երրորդ դարպասապահը, որը մեկ Մունդիալի ժամանակ հետ է մղում 11-մետրանոց երկու հարված:

Ընդմիջումից անմիջապես հետո՝ 46-րդ րոպեին, Արգենտինայի հավաքականի կազմում հաշիվը բացեց անգլիական «Բրայթոնի» կիսապաշտպան Ալեքսիս Մաքալիստերը: Արգենտինացիների կազմում 67-րդ րոպեին խաղի վերջակետը դրեց անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Խուլիան Ալվարեսը՝ դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ:

Թիմերի մեկնարկային կազմերը.

Լեհաստան. Վոյցեխ Շենսնի, Մեթի Քեշ, Կամիլ Գլիկ, Յակուբ Կիվյոր, Բարտոշ Բերեժինսկի, Պյոտր Զելինսկի, Կրիստյան Բիելիկ, Գժեգոժ Կրիխովյակ, Պրժեմիսլավ Ֆրանկովսկի, Կարոլ Սվիդերսկի, Ռոբերտ Լևանդովսկի:

Արգենտինա. Էմիլիանո Մարտինես, Մարկոս Ակունյա, Նիկոլաս Օտամենդի, Քրիստիան Ռոմերո, Նաուել Մոլինա, Էնցո Ֆերնանդես, Ռոդրիգո Դե Պաուլ, Ալեքսիս Մաքալիստեր, Լիոնել Մեսի, Անխել Դի Մարիա, Խուլիան Ալվարես:

Աղբյուրը՝ https://www.vnews.am/