Նիդերլանդներ – Կատար՝ 2-0

434

Խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում Նիդերլանդների հավաքականը 2-0 հաշվով հաղթեց մրցաշարն ընդունող երկիր Կատարի թիմին:

Կատարի հավաքականի դեմ խաղի 26-րդ րոպեին հոլանդացիների կազմում հաշիվը բացեց «ՊՍՎ Էյնդհովենի» հարձակվող Կոդի Գակպոն, որը դարձավ նորամուտի ԱԱ-ում երեք անընդմեջ խաղերում գոլ խփած առաջին ֆուտբոլիստը Նիդերլանդների թիմում:

Գակպոն Մունդիալներում խփած գոլերով հավասարվեց Նիդերլանդների հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Յոհան Կրոյֆին, երկուսն էլ ԱԱ-ում ունեն երեքական գոլ:

49-րդ րոպեին Նիդերլանդների հավաքականի հաղթանակն ամրագրեց կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը:

Կատարը դարձավ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարն ընդունող առաջին երկիրը, որի հավաքականը պարտվեց խմբային փուլի բոլոր խաղերում։ Տանտերերը նաև հակառեկորդ սահմանեցին կազմակերպիչ երկրի թիմերի համար բաց թողած գոլերի քանակով ( 7 գոլ)։

Թիմերի մեկնարկային կազմերը.

Նիդերլանդներ. Անդրիս Նոպերտ, Յուրիեն Թիմբեր, Վիրջիլ վան Դեյկ, Նաթան Ակե, Դենզել Դյումֆրիս, Մարտեն դե Ռոն, Ֆրենկի դե Յոնգ, Դեյլի Բլինդ, Դևի Կլասեն, Կոդի Գակպո, Մեմֆիս Դեպայ:

Կատար. Աիսա Բարշամ, Հոմամ Ահմեդ, Աբդելկարիմ Հասան, Բուալեմ Խուկի, Պեդրո Միգել, Իսմայել Մոհամեդ, Աբդիլազիզ Հատեմ, Ասիմ Մադիբո, Հասան Ալ Հայդոս, Ակրամ Աֆիֆ, Ալմոեզ Ալի:

Աղբյուրը՝ https://www.vnews.am/