Կատարում ընթացող աշխարհի առաջնության D խմբում ավարտվեց պայքարը: Այս խմբից աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հետ 1/8 եզրափակիչ դուրս եկավ նաև Ավստրալիան:
Վերջին՝ երրորդ տուրում Ավստրալիայի հավաքականը 1-0 հաշվով հաղթեց Դանիային, Թունիսը նույն հաշվով առավելության հասավ ֆրանսիացիների նկատմամբ:
Ավստրալիա – Դանիա խաղում 60-րդ րոպեին հաշիվը բացեց կիսապաշտպան Մեթյու Լեքին: Այս գոլը դարձավ հաղթական ավստրալացիների համար:
Թիմերի մեկնարկային կազմերը.
Ավստալիա. Մեթյու Ռայան, Միլոշ Դեգենեկ, Հարի Սուտար, Քայ Ռոուվլես, Ազիզ Բեհիչ, Մեթյու Լեքի, Ջեքսոն Իրվին, Աարոն Մույ, Քրեյգ Գուդվին, Միչել Դյուկ, Ռիլեյ Մաքգրե:
Դանիա. Կասպեր Շմեյխել, Յոակիմ Մելե, Անդրեաս Քրիստենսեն, Յոակիմ Անդերսեն, Ռասմուս Կրիստենսեն, Մաթյաս Յենսեն, Պյեր-Էմիլ Հոյբերգ, Յեսպեր Լինդսթրյում, Քրիստիան Էրիկսեն, Անդրեաս Սկով Օլսեն, Մարտին Բրեյթուեյթ:
Աղբյուրը՝ https://www.vnews.am/