Արգենտինա – Մեքսիկա՝ 2-0

460

Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրորդ տուրում Արգենտինայի հավաքականը C խմբում մրցեց մեքսիկացիների հետ և 2-0 հաշվով հաղթեց Լիոնել Մեսիի գոլի ու գոլային փոխանցման օգնությամբ:

Հանդիպման առաջին խաղակեսն անցավ առանց գոլային պահերի ու ավարտվեց 0-0 հաշվով: Ընդմիջումից հետո արգենտինացիները մեծացրին ճնշումն ու խփեցին 2 գոլ:

Խաղի հաշիվը 64-րդ րոպեին բացեց Լիոնել Մեսին, որը 8-րդ գոլը խփեց աշխարհի առաջնություններում և կրկնեց Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի ու արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի ցուցանիշները: Ֆրանսիական ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվողն Արգենտինայի հավաքականի կազմում գոլ խփեց 6-րդ խաղում անընդմեջ:

Խաղի վերջնական հաշիվը 87-րդ րոպեին ձևակերպեց Լիսաբոնի «Բենֆիկայի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը, որն աչքի ընկավ Մեսիի փոխանցումից հետո: Լիոնել Մեսին առաջին ֆուտբոլիստն է, որը գոլային փոխանցում է կատարում 5 աշխարհի առաջնություններում:

Մեսին դարձավ ԱԱ-ի խաղում գոլ+ասիստ գրանցած ամենատարեց ֆուտբոլիստը:

«Լուսաիլ» ստադիոնում կայացած խաղին ներկա էր 88 966 հանդիսական: ԱԱ-1994-ի եզրափակիչից հետո դա Մունդիալում ամենաշատ հանդիսականներով հանդիպումն էր:

Թիմերի մեկնարկային կազմերը.

Արգենտինա. Էմիլիանո Մարտինես, Գոնսալո Մոնտիել, Նիկոլաս Օտամենդի, Լիսանդրո Մարտինես, Մարկոս Ակունա, Ռոդրիգո Դե Պաուլ, Գուիդո Ռոդրիգես, Ալեքսիս Մակալիստեր, Անխել դի Մարիա, Լիոնել Մեսի, Լաուտարո Մարտինես:

Մեքսիկա. Գիլյերմո Օչոա, Ջեսուս Գալարդո, Էկտոր Մորենո, Սեզար Մոնտես, Նեստոր Արաուխո, Կևին Ալվարես, Լուիս Չավես, Անդրես Գուարդադո, Էկտոր Էրերա, Ալեքսիս Վեգա, Հիրվինգ Լոզանո:

Աղբյուրը՝ https://www.vnews.am/