Ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրորդ տուրում ընդունող երկիր Կատարի հավաքականն A խմբում մրցեց Աֆրիկայի չեմպիոն Սենեգալի հետ ու պարտվեց 1-3 հաշվով:
Սենեգալի հավաքականը հաշիվը բացեց առաջին խաղակեսի վերջնամասում: Աչքի ընկավ իտալական «Սալերնիտանայի» հարձակվող Դիա Բուլայեն:
Երկրորդ խաղակեսի սկզբում աֆրիկյան թիմի առավելությունը կրկնապատկեց թուրքական «Ալանյասպորի» հարձակվող Ֆամարա Դեդյուն:
Հանդիպման վերջնամասում տանտերերը եթովպական «Հադիյա Հոսանայի» հարձակվող Մոհամեդ Մունտարիի գոլի շնորհիվ կրճատեցին հաշվի տարբերությունը: Դա Կատարի հավաքականի առաջին գոլն էր Մունդիալների պատմության մեջ:
Սակայն քիչ անց սենեգալցիները խփեցին նաև երրորդ գնդակը: Խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց ֆրանսիական «Մարսելի» հարձակվող Մամբա Դիենգը:
Թիմերի մեկնարկային կազմերը:
Կատար. Աիսա Բարշամ, Պեդրո Միգել, Իսմայել Մոհամեդ, Բուալեմ Խուխի, Աբդելհարիմ Հասան, Հոմամ Ահմեդ, Ալ Հայդոս, Կարիմ Բուդիաֆ, Ասիմ Մադիբո, Ալմոեզ Ալի, Ակրամ Աֆիֆ:
Սենեգալ. Էդուար Մենդի, Աբդու Դիալո, Իսմայիլ Յակոբս, Կալիդու Կուլիբալի, Յուսուֆ Սաբալի, Նամպալիս Մենդի, Իդրիսա Գեյե, Իսմայիլա Սար, Ֆամարա Դեդյու, Կրեպին Դիատա, Բուլայե Դիա:
Աղբյուրը՝ https://www.vnews.am/