Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրորդ տուրում B խմբում մրցեցին Անգլիայի և ԱՄՆ-ի հավաքականները: Արձանագրվեց գոլազուրկ ոչ-ոքի:
Անգլիայի հավաքականը աշխարհի առաջնություններում երբեք չի հաղթել ԱՄՆ-ին: Մինչև այս հանդիպումը, թիմերը Մունդիալում մրցել են երկու անգամ: 2010 թվականին խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1, իսկ 1950 թվականին ԱՄՆ-ի հավաքականը հաղթել է 1-0 հաշվով:
Թիմերի մեկնարկային կազմերը:
Անգլիա. Ջորդան Պիկֆորդ, Կիրան Տրիպիե, Ջոն Սթոունզ, Հարի Մագուայր, Լյուկ Շոու, Դեկլան Ռայս, Ջուդ Բելինգեմ, Մեյսոն Մաունթ, Բուկայո Սակա, Ռահիմ Ստերլինգ, Հարի Քեյն:
ԱՄՆ. Մաթ Թուրներ, Անթոնի Ռոբինսոն, Թիմ Ռեմ, Ուոքեր Զիմերման, Սերժինո Դեստ, Յունուս Մուսահ, Ուեսթոն Մակքենի, Քրիստիան Պուլիշիչ, Հաջի Ռայթ, Թիմոթի Վեա:
Աղբյուրը՝ https://www.vnews.am/