Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում մեկնարկեց խմբային փուլի երկրորդ տուրը: B խմբում մրցեցին Ուելսի և Իրանի հավաքականները:
Հանդիպումն անցավ իրանցիների առավելությամբ ու 2-0 հաշվով հաղթանակով։ Պորտուգալացի մասնագետ Կառլուշ Կեյրուշի գլխավորած թիմը երկու գոլերը խփեց ավելացված ժամանակում։ Հաշիվը բացեց փոխարինման դուրս եկած Ռուզդեհ Չեշմին, իսկ երեք րոպե անց Ռամին Ռեզայանն արագ հակագրոհի արդյունքում խփեց երկրորդ գոլը:
87-րդ րոպեից բրիտանական թիմը 10 ֆուտբոլիստով էր խաղում 35-ամյա դարպասապահ Ուեյն Հենեսիի հեռացման պատճառով։ Հենեսին պատմության երրորդ դարպասապահն է, որը կարմիր քարտ է ստանում աշխարհի առաջնության խաղում։ Ավելի վաղ Մունդիալում խաղադաշտից հեռացվել էին իտալացի Ջանլուկա Պալյուկան (ԱԱ-1994) և հարավաֆրիկացի Իտումելենգ Կունեն (ԱԱ-2010)։
Պատմության մեջ առաջին անգամ Իրանի հավաքականն ԱԱ-ում հաղթեց եվրոպական հավաքականի, իսկ Ուելսն առաջին անգամ պարտվեց ասիական երկրի ազգային թիմի:
Թիմերի մեկնարկային կազմերը:
Ուելս. Ուեյն Հենեսի, Քրիս Մեփամ, Ջո Ռոդոն, Բեն Դևիս, Քոնոր Ռոբերտս, Էթան Ամպադու, Հարի Ուիլսոն, Աարոն Ռեմսի, Նեկո Ուիլյամս, Գարեթ Բեյլ, Կիֆեր Մուր:
Իրան. Սայեդ Հոսեյն Հոսեյնի, Միլադ Մոհամադի, Մաջիդ Հոսեյնի, Մարթեզա Պուրալիգանջի, Ռամին Ռեզաին, Էհսան Հաջի Սաֆի, Սայիդ Էզաթոլահի, Ահմադ Նուրոլահի, Ալի Գոլիզադեհ, Մեհդի Թարեմի, Սերդար Ազմուն:
Աղբյուրը՝ https://www.vnews.am/