Շվեյցարիա – Կամերուն` 1-0

402

Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում պայքարը մեկնարկեց G խմբում։ Առաջին խաղում Շվեյցարիայի հավաքականը դժվարին պայքարում 1-0 հաշվով հաղթեց Կամերունի հավաքականին:

Հանդիպման միակ գոլը 48-րդ րոպեին խփեց Շվեյցարիայի հավաքականի և «Մոնակոյի» հարձակվող Բրել Էմբոլոն, որն արմատներով Կամերունից է: Էմբոլոն ծնվել է Կամերունում, հետագայում տեղափոխվել է Շվեյցարիա և ստացել նաև այդ երկրի քաղաքացիություն: Կամերունցի ֆուտբոլիստն իր հայրենակիցների դարպասն ուղարկած գոլը չի տոնել:

Թիմերի մեկնարկային կազմերը.

Շվեյցարիա. Յան Զոմեր, Սիլվան Վիդմեր, Մանուել Ականջի, Նիկո Էլվեդի, Ռիկարդո Ռոդրիգես, Ռեմո Ֆրոյլեր, Գրանիտ Ջակա, Ջերդան Շաքիրի, Ջիբրիլ Սոու, Ռուբեն Վարգաս, Բրիել Էմբոլո:

Կամերուն. Անդրե Օնանա, Նուհու Տոլո, Նիկոլաս Նկուլու, Ժան-Չարլես Կաստելետո, Քոլինս Ֆայ, Սամուել Գուետ, Մարտին Հոնգլա, Անդրե Զամբո-Անգիսա, Կարլ Տոկո Էկամբի, Բրայան Մբեումո, Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգ:

Աղբյուրը՝ https://www.vnews.am/