Բելգիա – Կանադա՝ 1-0

1286

Բելգիայի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում: Իսպանացի մասնագետ Ռոբերտո Մարտինեսի գլխավորած թիմը F խմբի առաջին տուրում 1-0 հաշվով առավելության հասավ Կանադայի հավաքականի նկատմամբ:

Խաղի մեկնարկից 9 րոպե անց մրցավարը 11-մետրանոց նշանակեց բելգիացիների դարպասին, քանի որ սեփական տուգանային հրապարակում ձեռքով էր խաղացել Բելգիայի հավաքականի և Մադրիդի «Աթլետիկոյի» կիսապաշտպան Յանիկ Կարասկոն:

11-մետրանոցն իրացրեց Կանադայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսը, սակայն փայլուն սեյվով իր թիմին փրկեց Բելգիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան:

44-րդ րոպեին Բելգիայի հավաքականի կազմում հաշիվը բացեց թուրքական «Ֆեներբահչեի» հարձակվող Միշի Բատշուային:

Թիմերի մեկնարկային կազմերը.

Բելգիա. Տիբո Կուրտուա, Լեանդեր Դենդոնկեր, Տոբի Ալդերվեյրելդ, Յան Վերտոնգեն, Թիմոթի Կաստան, Յուրի Տիլեմանս, Աքսել Վիտսել, Յանիկ Կարասկո, Կևին Դե Բրույնե, Էդեն Ազար, Միչի Բատշուայի:

Կանադա. Միլան Բորյան, Կամալ Միլեր, Սթևեն Վիտորիա, Ալիսթեիր Ջոնսթոն, Ռիչի Լարյեա, Ստեֆեն Էուստակիո, Աթիբա Հաթչինսոն, Ջունիոր Հոլյեթ, Ալֆոնսո Դևիս, Տայոն Բուչանան, Ջոնաթան Դևիդ:

Աղբյուրը՝ https://www.vnews.am/