Կատարում մեկնարկած ֆուտբոլի աշխարհի առաջնության B խմբի առաջին տուրում ԱՄՆ-ի հավաքականը մրցեց Ուելսի թիմի հետ: Գրանցվեց արդյունավետ ոչ-ոքի՝ 1-1:
36-րդ րոպեին հաշիվը բացեց ֆրանսիական «Լիլի» հարձակվող Թիմոթի Վեան, որը Լիբերիայի նախագահ, «Ոսկե գնդակ-1995»-ի դափնեկիր Ջորջ Վեայի որդին է:
Բրիտանական թիմին պարտությունից փրկեց ամերիկյան «Լոս Անջելեսի» հարձակվող Գարեթ Բեյլը, որն 82-րդ րոպեին անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը: Դա աշխարհի առաջնություններում Ուելսի հավաքականի առաջին գոլն էր վերջին 64 տարում:
Հավաքականների մեկնարկային կազմերը.
ԱՄՆ. Մեթ Թերներ, Էնթոնի Ռոբինսոն, Ուոկեր Ցիմերման, Թիմ Ռիմ, Սերժինյո Դեստ, Յունուս Մուսա, Թայլեր Ադամս, Ուեսթոն Մակենի, Քրիստիան Պուլիշիչ, Ջոշ Սարջենտ, Թիմոթի Վեա:
Ուելս. Ուեյն Հենեսի, Բեն Դևիս, Ջո Ռոդոն, Կրիս Միֆեի, Նեկո Ուիլյամս, Իտան Ամպադու, Կոնոր Տոբերտս, Աարոն Ռեմսի, Հարի Ուիլսոն, Դենիել Ջեյմս, Գարեթ Բեյլ:
Հանդիպումը կայացավ Ալ Ռայանի «Ահմեդ Բին Ալի» ստադիոնում:
Աղբյուրը՝ https://www.vnews.am/