Կատարում այսօր՝ նոյեմբերի 20-ին մեկնարկած ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնության բացման խաղում «Էլ Խաուր» քաղաքի «Ալ Բայտ» ստադիոնում ուժերը չափեցին Կատարի և Էկվադորի հավաքականները:
Էկվադորի ընտրանին հաղթեց 2-0 հաշվով: Երկու գոլն էլ խփեց թուրքական «Ֆեներբահչեի» հարձակվող Էներ Վալենսիան:
Թիմերը դաշտ մտան մեկնարկային հետևյալ կազմերով,
Կատար. Սադ Ալ-Շիբ, Պեդրու Միգել, Աբդելկարիմ Հասան, Խոմամ Ահմեդ, Բասամ Ալ-Ռավի, Բուալեմ Խուխի, Աբդուլյազիզ Հատեմ, Հասան Ալ-Հայդոս, Կարիմ Բուդիաֆ, Ակրամ Աֆիֆ, Ալմոեզ Ալի:
Էկվադոր. Էրնան Գալինդես, Ֆելիքս Տորես, Պյերո Ինկապյե, Պերվիս Էստուպինիան, Անխելո Պրեսիադո, Ռոմարիո Իբարա, Գոնսալո Պլատա, Ջեքսոն Մենդես, Մոյսես Կայսեդո, Միկայել Էստրադա, Էներ Վալենսիա:
Աղբյուրը՝ https://www.vnews.am