Ուժանիս գյուղը Սյունիքի մարզի Կապանի շրջանի գյուղերից է, խոշորացված Կապան համայնքի մաս է կազմում:
Նախքան 2020թ 44-օրյա պատերազմը, Ուժանիսը սահմանակից էր Արցախի Քաշաթաղի շրջանին: 2020թ նոյեմբերի 10-ի Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հայտարարությունից և հայկական բանակի նահանջից հետո Ուժանիսը դարձել է սահմանակից Ադրբեջանի Զանգելանի շրջանին:
Ուժանիսը գտնվում է մարզկենտրոն Կապանից 26 կմ հեռավորության, ծովի մակարդակից 1100 մետր բարձրության վրա: Ոժանիսը աղբյուրներում հանդիպում է նաև Վժենիս ձևով:
Ուժանիսի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.
1831 թվական – 30 հոգի, բոլորը՝ հայ,
1873 թվական – 214 հոգի, բոլորը՝ հայ,
1886 թվական – 382 հոգի, բոլորը՝ հայ,
1897 թվական – 444 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,
1904 թվական – 542 հոգի, բոլորը՝ հայ,
1914 թվական – 535 հոգի, բոլորը՝ հայ, ըստ Կովկասյան օրացույցի,
1919 թվական – 550 հոգի, բոլորը՝ հայ,
1922 թվական – 357 հոգի, բոլորը՝ հայ,
1926 թվական – 378 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 376-ը՝ հայ, 1-ը՝ ռուս, 1-ը՝ թուրք,
1931 թվական – 394 հոգի, բոլորը՝ հայ:
Խորհրդային մարդահամարի տվյալներով Ուժանիսն ունեցել է.
1939 թվական – 321 հոգի,
1959 թվական – 206 հոգի,
1970 թվական – 168 հոգի,
1979 թվական – 109 հոգի,
1989 թվական – 114 հոգի:
Այսօր, համաձայն Սյունիքի մարզպետարանի տվյալների, Ուժանիսն ունի 85 հոգի բնակչություն:
Ուժանիսում և հարակից տարածքում պահպանվել են հետևյալ պատմամշակութային հուշարձանները.
Սուրբ Հովհաննես եկեղեցի, որը գտնվում է գյուղի կենտրոնում, կառուցվել է 1878 թվականին, միանավ, կանգուն է,
Եկեղեցի «Սպիտակ աղբյուրի խաչ», գտնվում է գյուղիղ 1 կմ հեռու,
Եկեղեցի գերեզմանոցում, որի կառուցումը թվագրվում է 1589թ., միանավ կիսավոր,
Գյուղատեղի Վաժունիք, գտնվում է գյուղից 3 կմ հեռու:
Տեռքստը և լուսանկարը՝ Թաթուլ Հակոբյան
Կարդալ և դիտել նաև՝