Հովհաննես Քաջազնունի. վերջին լուսանկարը

2451

Հայաստանի Հանրապետության (1918-1920-21 թթ) առաջին վարչապետ, խորհրդարանի երրորդ նախագահ Հովհաննես Քաջազնունու վերջին լուսանկարը, որն արվել է Երևանի բանտում 1937 թ.-ին։ Ողբալի վերջաբան եղավ՝ նա մահացավ 1938 թ. հունվարի 15-ին բանտային հիվանդանոցում գրիպից ու թոքաբորբից, այլապես պիտի գնդակահարվեր դեռևս դեկտեմբերի 5-ին ՀԽՍՀ ՆԳԺԿ Եռյակի կողմից կայացված որոշման համաձայն, որը ժամանակավորապես կանխել էր բանտային բժիշկը։ Հայաստանի սիրելի վարչապետը, ինչպես նրան անվանել էին 1919 թ. հունվարի 5-ի սրբազան երեկոյին մասնակցող արևմտահայ որբերը՝ ընդմիշտ գնաց միանալու մեր բյուրավոր նահատակներին, որոնք ոչնչացվել էին երիտթուրքերի և բոլշևիկների՝ հայ ժողովրդի մեծագույն թշնամիների կողմից։

Մայքլ Բաբայան