«Անաստված» (1928-1934). խորհրդահայ մամուլի պատմությունից

1381

Խորհրդային Հայաստանում 1928-1934 թվականներին լույս է տեսել «Անաստված» անունով թերթ, որը հասանելի է Հայաստանի Ազգային գրադարանում՝ http://tert.nla.am/mamul/Anastvats/Table.html

Թերթի առաջին համարն ունեցել է 2.100 տպաքանակ: Հետագայում տպաքանակը ավելացել է՝ հասնելով մինչև 8.000-ի:

Թերթի առաջին համարի առաջնորդող հոդվածը կրում է «Ավելի ուշադրություն հակակրոնական աշխատանքներին» խորագիրը:

Խորհրդային Հայաստանում գործել է նաև Անաստվածների միություն, որի նախագահը եղել է Մինաս Սարգսյանը՝ ծնված 1870թ նախկին Երևանի նահանգի Գողթն գավառի Վերին Ագուլիս գյուղում: