Հայրիկիս հետ՝ Թբիլիսում

2600

Մեր գյուղից մինչև Թբիլիսի 87 կիլոմետր է: Երբ փոքր եմ եղել, հայրիկիս հետ մեկնել եմ Վրաստան, Իրան, Թուրքիա և Լիբանան: Մեր ընտանեկան ալբոմի և համակարգիչի մեջ շատ նկարներ կան:

Օգոստոսի 2-ին գյուղից մեր ավտոմեքենայյով Թբիլիսի մեկնեցինք վաղ առավոտյան, որպեսզի նույն օրը վերադառնանք: Դովեղից մինչև Թբիլիսի ճանապարհները ուղիղ են: Երբ մենք անցանք Դեբեդ գետի կամուրջը, հայրիկս ասաց, որ նոր է բացվել:

Մինչև Թբիլիսի հասնելը մենք կանգ առանց Մառնեուլ քաղաքում: Հայրիկս ասաց, որ այստեղ մեծ մասը ադրբեջանցիներ են: Վերադաձին մենք մի խանութից ջուր գնեցինք: Խանութի աշխատողների հետ հայրկիս ռուսերեն խոսեց: Նրանք ադրբեջանցիներ էին: Ես շատ էի զարմացել:

Երբ հասանք Թբիլիսի, նախ մեքենայով բարձրացանք մի տեղ, որտեղից գրեթե ամբողջությամբ երևաց քաղաքը: Շատ գեղեցիկ էր և գունավոր: Երևանից շատ գունավոր է: Հետո կանգ առանք մի տան առաջ, որտեղ դրված էր Հովհաննես Թումանյանի նկարը: Այս տանը ապրել է Թումանյանը: Մայրիկս ինձ և հայրիկիս նկարեց Թումանյանի տան առաջ:

Քանի որ շատ շոգ էր, մենք մեքենայով էինք ման գալիս: Մենք անցանք Թբիլիսիի հայկական երկու եկեղեցիների, բաղնիքների, հին շենքերի, Քուռ գետի կողքով: Ես չգիտեի, որ Թբիլիսիում մեծ գետ կա:

Երբ հայրիկիս հետ ճոպանուղով բարձրացանք վերև, Քուռ գետը, գունավոր քաղաքը, կամուրջները ավելի լավ երևացին: Շատ զբոսաշրջիկներ կային:

Մեքենայով անցանք Երևանյան հրապարակով, Ռուսթավելի պողոտայով և կամուրջների ու էստակադաների վրայով: Թբիլիսիում հին շենքեր շատ կան, որոնք փայտե պատշգամբներ ունեն:

Մենք խաչապուրի, աղցան և պանիրով սունկ կերանք և լիմոնադ խմեցինք Կոպալա ռեստորանում: Հայրիկս ասաց, որ Թբիլիսիում ամենից շատ այս ռեստորանն է սիրում, քանի որ գեղեցիկ տեսարան է բացվում դեպի եկեղեցիներ ու հին տներ: Դրսում շատ շոգ էր, իսկ ռեստորանում՝ շատ զով:

Վերադարձին հայրիկս կանգնեց Մառնեուլ քաղաքի տնտեսական խանութներից մեկի մոտ, երկու հատ ջրի տակառ գնեց: Երեկոյան կողմ վերադարձանք գյուղ:

Վաղը առավոտյան՝ օգոստոսի 13-ին, ես մայրիկիս ու ավագ եղբորս հետ երկու օրով կրկին մեկնելու եմ Վրաստան, այս անգամ՝ Ջավախք՝ մայրիկիս գյուղ:

Սոնա Հակոբյան

Իմ նախորդ պատմությունը՝

Հայրիկիս հետ՝ Գյումրիում