Իրանը կհակազդի Կովկասում իր սահմանները փոփոխելու յուրաքանչյուր փորձի․ Ռայիսին՝ Փաշինյանին

3766

Իրանը զգայուն է Կովկասյան տարածաշրջանում իր սահմանների հարցում և կհակազդի դրանք փոփոխելու յուրաքանչյուր փորձի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում ասել է Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին՝ վկայակոչելով՝ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեիի՝ վերջերս Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությունը։

Փաշինյանն ու Ռայիսին քննարկել են տարածաշրջանային զարգացումներին և անվտանգային մարտահրավերներին վերաբերող հարցեր։

Հայաստանի վարչապետն Իրանի նախագահին մանրամասներ է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վերջին միջադեպերի վերաբերյալ։