Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը հուլիսի 28-ի երեկոյան հյուրընկալվել և ելույթ է ունեցել Երևանի Ռոտարի ակումբում (Rotary Club of Yerevan-International):
Հանդիպման ընթացքում Հակոբյանը անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, Արցախյան հակամարտությանը, Հայաստան-Ադրբեջան շփումներին, Սյունիքում, Գեղարքունիքում և Արցախում ստեղծված անվտանգային նոր միջավայրին, առկա սպառնալիքներին ու մարտահրավերներին:
Կարճ ելույթին հաջորդել է հարց-պատասխան, որը ձգվել է մոտ 3 ժամ: Վերջում ռոտարիականներն ու հանդիպման մյուս մասնակիցները՝ շուրջ չորս տասնյակ մարդ, հնարավորություն են ունեցել ձեռք բերել Հակոբյանի հատորները:
Հանդիպումը տեղի է ունեցել Երևանի 14-րդ հարկ հյուրանոցում:
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն
29 հուլիսի, 2022թ