Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամը տեղեկացնում է, որ ԱՆԻ-ի Պատվո խորհրդի կազմում ընդգրկվել է լիբանանահայ գործարար Սարգիս Պուտագեանը։
Ազգային բարերար Սարգիս Պուտագեանի օժանդակությամբ ԱՆԻ կենտրոնը 2016-ին վերահրատարակել է Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու «Ազգ և հայրենիք» կոթողային աշխատությունը:
Նրա օժանդակությամբ ԱՆԻ կենտրոնը առաջիկայում կվերահրատարակի Քաջազնունու ԵՐԿԵՐ-ի հատորը:
Ազգային բարերար Սարգիս Պուտագեանը ավելի վաղ ստանձնել և կյանքի էր կոչել լրագրող Թաթուլ Հակոբյանի «Կանաչ ու սև. արցախյան օրագիր» գրքի արաբերեն հատորի թարգմանչական և տպագրական ծախսերը:
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն
28 հուլիսի, 2022թ., Երևան