Վարդավառի՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնին ընդառաջ, «Կողբ» հիմնադրամը գործընկերների՝ Team Telecom, Rent Car, Transimpex LLC, Armenian Helicopters, Coca Cola, հուլիսի 16-17-ին կազմակերպել էր կրթական, մշակութային և ժամանցային միջոցառումներ:
Մի քանի հազար մարդ էր մասնակցում երկօրյա տոնին, որը տեղի ունեցավ Տավուշի մարզի Կողբ գյուղում, ինչպես նաև՝ հարևան Բերդավանում և Նոյեմբերյան քաղաքում: Եկել էին Երևանից և Հայաստանի բազմաթիվ բնակավայրերից, եկել էին արտերկրում բնակվող կողբեցիներ, զբոսաշրջիկներ, անցորդներ:
Մեզ՝ սահմանային Դովեղ գյուղում փոքր արտադրությամբ զբաղվող՝ «Դովեղի գարեջուր» և «Դովեղ. սահմանի» ուժը ընկերությունների համար Կողբ-Վարդավառ միջոցառումը կարևոր էր նաև նրանով, որ մենք հնարավորություն ունեցանք մեր արտադրանքը ներկայացնել հազարավոր հյուրերի և դառնալ ավելի ճանաչելի:
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում «Կողբ» հիմնադրամի մեր բարեկամներին, որոնք անհավանական ջանք էին գործադրել, որպեսզի տոնը կայանա: Նման մասշտաբի միջոցառումներ կյանքի կոչելու և հաջողելու համար անհրաժեշտ է նվիրում, իրական հայրենասիրություն:
Օգտվելով առիթից՝ հաջողություն ենք մաղթում մեր հարևան մյուս գյուղի՝ Բերդավանի և համանուն հիմնադրամի կողմից «Ջանգյուլում» փառատոն կազմակերպելու համար, որն անց է կացվելու Նոյեմբերյանի սարերում՝ հուլիսի 23-ին և 24-ին:
Հակոբ և Դավիթ Հակոբյաններ, «Դովեղի գարեջուր»
Թաթուլ Հակոբյան, «Դովեղ. սահմանի ուժը»