«Դովեղ. սահմանի ուժը» ՍՊԸ-ն կատարում է դեղձի մթերում` մուրաբա, ջեմ, չիր պատրաստելու, ինչպես նաև՝ օղի թորելու նպատակով:
Կախված որակից՝ դեղձը կընդունվի 80-ից մինչև 250 դրամով, իսկ օղի թորելու դեղձը՝ 80 դրամով 1 կիլոգրամը:
Վճարումը կատարվելու է մթերողի բանկային քարտին՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում: Մթերողը պետք է իր մոտ ունենա բանկային քարտը կամ հաշվեհամարը, ինչպես նաև՝ անձնագիրը կամ անձնագրի պատճենը:
Մթերողի վրա որևէ հարկային պարտավորություն չի լինի:
Դեղձի ընդունումը կատարվում է Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դովեղ գյուղում:
Մանրամասների համար զանգահարել 077 62 02 26 կամ 043 39 68 32 հեռախոսահամարներով:
«Դովեղ. սահմանի ուժը» ՍՊԸ