«Դովեղ. սահմանի ուժը» ՍՊԸ-ն 2022-ի հունիսի 30-ից կարող է ընդունել 20 տոննա հասած ծիրան՝ օղի թորելու, ջեմ և չիր պատրաստելու նպատակով:
Ծիրանի 1 կիլոգրամը՝ պայմանավորված որակից, մթերելու ենք 80-ից 180 դրամով:
Վճարումը կատարվելու է մատակարարողի բանկային քարտին՝ առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում: Մատակարարը պետք է ներկայացնի բանկային քարտի հաշվեհամարը, ինչպես նաև՝ անձնագիրը կամ անձնագրի պատճենը:
Մատակարարի վրա որևէ հարկային պարտավորություն չի լինի:
Ծիրանի մթերումը կատարվելու է Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դովեղ գյուղում:
Հասցեն. ՀՀ, Տավուշի մարզ, Նոյեմբերյան համայնք, գյուղ Դովեղ, Ներքին թաղ, 5-րդ փողոց, 1-ին փակուղի, թիվ 3 բնակելի տուն:
Մանրամասների համար զանգահարել 098 65 53 21 հեռախոսահամարով:
«Դովեղ. սահմանի ուժը» ՍՊԸ
Самый широкий ассортимент фруктовых водок в Армении – «Довех. Сила границы»