«Դովեղ. սահմանի ուժը» ՍՊԸ-ն 2022-ի հունիսից ընդունում է բալ՝ մուրաբա պատրաստելու և օղի թորելու նպատակով:
Բալի 1 կիլոգրամը՝ պայմանավորված որակից, մթերելու ենք 200-ից 350 դրամով:
Վճարումը կատարվելու է մթերողի բանկային քարտին՝ առավելագույնը երկու աշխատանքային օրվա ընթացքում: Մթերողը պետք է իր մոտ ունենա բանկային քարտը կամ հաշվեհամարը, ինչպես նաև՝ անձնագիրը կամ անձնագրի պատճենը:
Մթերողի վրա որևէ հարկային պարտավորություն չի լինի:
Բալի մթերումը կատարվելու է Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դովեղ գյուղում:
Հասցեն. ՀՀ, Տավուշի մարզ, Նոյեմբերյան համայնք, գյուղ Դովեղ, Ներքին թաղ, 5-րդ փողոց, 1-ին փակուղի, թիվ 3 բնակելի տուն:
Մանրամասների համար զանգահարել 077 62 02 26 կամ 043 39 68 32 հեռախոսահամարներով:
«Դովեղ. սահմանի ուժը» ՍՊԸ