ԱՆԻ կենտրոնը նոր գրքերով համալրել է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Համո Սահյանի անվան կենտրոնական գրադարանը

1109

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը 2022 թվականի հունիսի 13-ին իր հրատարակություններով, Թաթուլ Հակոբյանի հատորներով և մի շարք այլ հեղինակների գրքերով համալրել է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Համո Սահյանի անվան կենտրոնական գրադարանը (հասցե՝ ՀՀ, 0056, Երևան,
Նանսենի փող, 20 շենք):

Այս և Հայաստանի մարզային, քաղաքային, գյուղական գրադարաններին տարբեր գրքրեով նվիրատվությունը հնարավոր է եղել իրականացնել ՍԴՀԿ Արևմտյան ափի ընկերների, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի, Սան Ֆրանցիսկոյից Շահէ Շխըրտմեանի, Երևանից Գէորգ Եազըճեանի, Բեյրութից Յարութիւն Իսկահատեանի, ԱՄՆ-ից Մհեր Պապեանի, Երևանից Արգամ Այվազյանի օժանդակությամբ:

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Համո Սահյանի անվան կենտրոնական գրադարանը համալրվել է հետևյալ գրքերով՝

Ալեքսանդր Խատիսյան, «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը», Երևան, ԱՆԻ կենտրոն, 2018 թ հրատարակություն,

Հովհաննես Քաջազնունի, «ԵՐԿԵՐ», Երևան, ԱՆԻ կենտրոն, 2018 թ հրատարակություն,

Քաջազնունի, Վրացյան, Ջամալյան, Նավասարդյան, Դարբինեան, «ՀՅԴ-ն անելիք ունի, թե չունի», Երևան, ԱՆԻ կենտրոն, 2019 թ հրատարակություն,

Գէորգ Եազըճեան, «Սփիւռքահայ քաղաքական հոսանքներն ու գաղութները խորհրդային գաղտնի փաստաթուղթերու մէջ» (1945-1991, ընտրանի), Երևան, հեղինակային հրատարակություն, 2016թ

Թաթուլ Հակոբյան, «Արցախյան օրագիր. Կանաչ ու սև», Երևան, 4-րդ՝ 2021 թ հրատարակություն,

Թաթուլ Հակոբյան, «Մահվան հովիտ. 44-օրյա աղետ», Երևան, 2021 թ հրատարակություն,

Թաթուլ Հակոբյան, «Հայերը և թուրքերը», Երևան, 2012 թ հրատարակություն,

Վարդան Հարությունյան, «Քաղբանտարկյալի պատմություն», Երևան, ԱՆԻ կենտրոն, 2021 թ հրատարակություն,

Արտաշես Վրույր, «Անիում», Երևան, ԱՆԻ կենտրոն, 2019 թ հրատարակություն,

Արգամ Այվազյան, «Նախիջևան. Գրական էսսեներ, հետազոտման ուղեգրություններ», Երևան, 2007,

Արգամ Այվազյան, «Նախիջևան. Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ», Երևան, 1995 – 2 օրինակ,

Արգամ Այվազեան, Նախիջեւան – պատմական վկայախօսների պատկերացոյց (հուշարձանների ուղեցույց-քարտեզ), Երևան, 2006, 1 թերթով (0.70սմx1մ), երկկողմյա, հուշարձանների շուրջ 160 գունավոր պատկերազարդմամբ – 2 օրինակ,

Արգամ Այվազյան, «Ագուլիսի բարբառի մասունքներ» (երկրորդ հրատարակություն), Երևան, 2012,

Масис Маилян, «Карабахский мирный процесс. Взгляд из Арцаха», 2016.

ԱՆԻ կենտրոնը իր հրատարակություններով համալրելու է Երևանի վարչական շրջանների կենտրոնական մյուս գրադարանները:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

13 հունիսի, 2022թ