Արցախի դրոշը. հեղինակ Վահե Ֆաթթալ

870

30 տարի առաջ այս օրը՝ 1992թ հունիսի 2-ին, Արցախի խորհրդարանը ընդունեց որոշում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշի մասին:

Այն կարմիր, կապույտ, նարնջագույն գույներով, հորիզոնական, հավասար շերտերով, աջ կողմի երկու ծայրերից սկսվող և դրոշի մեկ երրորդ հատվածում միմյանց միացող սպիտակ հնգատամ սանդղանման զարդանախշով եռագույնն է: Դրոշի լայնության և երկարության հարաբերությունը 1/2 է։

Դրոշի հեղինակը սփյուռքահայ նկարիչ, գրաֆիկական դիզայներ Վահե Ֆաթթալն է: Վահեն ծնվել է 1942թ Հալեպում, ուսանել Ֆրանսիայում, կյանքի մեծ մասն ապրել ԱՄՆ-ում: Կյանքից հեռացել է 2019-ին: