Ծանոթագրություն – Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը շարունակում է ներկայացնել Հայաստանի շրջաններն ու գյուղերը 1831 թվականի տվյալներով: Համեմատաբար համակարգված ձևով առաջին անգամ Հայաստանում մարդահամար անց է կացվել 1831-ին, երբ Պարսկաստանի կազմից Հայաստանը՝ Արևելյան Հայաստանը, անցել էր ցարական Ռուսաստանի տիրապետության տակ: Այսօր ներկայացնում ենք Հրազդանի, նախկինում՝ Ախտայի շրջանը, իսկ հետագայում ներկայացնելու ենք նաև շրջանի բոլոր գյուղերը մեկ առ մեկ ըստ 1831, 1873, 1886, 1897, 1908, 1914, 1916, 1919, 1922, 1926 և 1931 թվականների տվյալների:
Հրազդանի շրջանում 1831-ին բնակեցված է եղել 38 գյուղ 7.876 ընդհանուր բնակչությամբ, որից 6.505-ը՝ հայեր, 1.371-ը՝ իսլամ: Այդ 38 բնակավայրերից 5-ում բնակչությունը եղել է խառը՝ Ալափարս, Արզաքենդ, Բջնի, Ծաղկունք, Սոլակ, 18-ում՝ հայ, 15-ում՝ իսլամ:
Ներկայացնում ենք բոլոր 38 բնակավայրերը այբբենական կարգով՝ նշելով, թե գյուղերում որքան է եղել բնակչությունը և որից որքանը՝ հայ, որքանը՝ իսլամ.
1. Ալափարս 267, որից 85-ը՝ հայ, 182-ը՝ իսլամ
2. Ալեքսանդրովկա 45, բոլորը՝ իսլամ
3. Ախտա ներքին 339, բոլորը՝ հայ
4. Ախտա վերին 349, բոլորը՝ հայ
5. Աղվերան 22, բոլորը՝ իսլամ
6. Աղփարա 197, բոլորը՝ հայ
7. Արզաքենդ 233, որից 200-ը՝ հայ, 33-ը՝ իսլամ
8. Բաբաքշի 230, բոլորը՝ հայ
9. Բեղլու 26, բոլորը՝ իսլամ
10. Բջնի 410, որից 178-ը՝ հայ, 232-ը՝ իսլամ
11. Գյումուշ 48, բոլորը՝ իսլամ
12. Գոմաձոր 188, բոլորը՝ հայ
13. Դադաղշլաղ 23, բոլորը՝ իսլամ
14. Դալլար 181, բոլորը՝ իսլամ
15. Դդմաշեն 468, բոլորը՝ հայ
16. Ջինջիրլու 87, բոլորը՝ հայ
17. Թայչալուխ 336, բոլորը՝ հայ
18. Թաքալու 41, բոլորը՝ իսլամ
19. Ծաղկունք 512, որից 494-ը՝ հայ, 18-ը՝ իսլամ
20. Կարմիր հովիտ 40, բոլորը՝ իսլամ
21. Կորչրլու 82, բոլորը՝ իսլամ
22. Ղարաղալա 76, բոլորը՝ իսլամ
23. Մաքրավանք 184, բոլորը՝ հայ
24. Յայջի 339, բոլորը՝ հայ
25. Շահրիզ 422, բոլորը՝ հայ
26. Օզանլար 15, բոլորը՝ իսլամ
27. Օրդաքլու 379, բոլորը՝ հայ
28. Ուլաջիկ 66, բոլորը՝ իսլամ
29. Չըռչըռ 126, բոլորը՝ հայ
30. Չոփուր Ալի 28, բոլորը՝ իսլամ
31. Ռնդամալ 790, բոլորը՝ հայ
32. Սոլակ 363, որից 269-ը՝ հայ, 94-ը՝ իսլամ
33. Սովուզ բուլաղ 43, բոլորը՝ իսլամ
34. Ցամաքաբերդ 25, բոլորը՝ հայ
35. Փաշագյուղ 76, բոլորը՝ իսլամ
36. Քաղսի ներքին 246, բոլորը՝ հայ
37. Քարվանսարա 418, բոլորը՝ հայ
38. Ֆառուխ 156, բոլորը՝ հայ
Աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”
Այսպիսով, Ռնդամալը, որ այսօրվա Ջրառատ գյուղն է այսօրվա Հրազադան քաղաքի հարևանությամբ, եղել է Ախտայի շրջանի ամենամեծ բնակավայրը: Ինչպես նկատում ենք, Ախտայի շրջանը, որ Հրազդան է վերանվանվել 1959-ին, իր մեջ ներառել է նաև այսօրվա Սևանի տարածաշրջանի մի մասը:
Պարսկական տիրապետության ժամանակ Հրազդանի շրջանը Երևանի կուսակալության, ապա Երևանի խանության մի մասն էր։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո, այն մտել է Հայկական մարզի (1828-1940) և Երևանի նահանգի մեջ: 1918-1920/21 թթ. եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության մաս, իսկ Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո՝ մինչև 1930 թվականը՝ Երևանի գավառի Հրազդան գավառամասը:
Լուսանկարում՝ Հրազդան գետը, քաղաքը և շրջակայքը
Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը
Դիտել նաև՝