Հայաստանում և աշխարհում հայտնի են տանձի բազմաթիվ տեսակներ:
Տավուշի անտառներում աճող վայրի տանձից կամ տեղական բարբառով՝ մերատանձ, ստացվում է լավագույն մրգային օղիներից մեկը:
Ինչպես հոնենին, այնպես էլ վայրի տանձենին ապրում է մինչև 300 տարի և կարող է բարձրանալ մինչև 20 մետր:
Վայրի տանձը հին ժամանակներից՝ մեր թվականությունից երեք հազարամյակ առաջ, հայտնի է եղել և օգտագործվել է շումերական բժշկության մեջ:
Ընդհանրապես, վայրի տանձը՝ թարմ, վերամշակված կամ օղի դարձած վիճակում, բարձրացնում է դիմադրողականությունը:
Վայրի տանձից պատրաստված օղին և կոմպոտը նպաստում են արյունատար անոթների ամրացումը, ունեն հակաբորբոքային հատկություն, ջերմիջեցնեղ ու հազը կանխարգելող ազդեցություն:
Վայրի տանձի օղին հայտնի է իր ավանդական թորման եղանակով: Հենց այդ՝ տնական օղին է, որ ունի ուրույն համ ու հոտ:
Ինչպես ստանալ լավագույն վայրի տանձի օղին
Եթե ուզում եք ստանալ որակյալ վայրի տանձի օղի, ապա պետք է սպասեք մինչև այն ժամանակը, երբ բերքը սկսի թափվել ծառերի տակ: Ցանկալի է, որ առնվազն մեկ-երկու շաբաթ թափված բերքը մնա ծառերի տակ, ապա նոր հավաքել և լցնել տակառների մեջ, որպեսզի սկսի եփելու շրջանը:
Որքան ուշ է բերքը թափվում և որքան երկար է թափված մնում ծառերի տակ, այնքան շատ օղի է ստացվելու, իսկ համային հատկանիշները լինելու են անկրկնելի:
Վայրի տանձի եփելու շրջանը տևում է մի քանի ամիս: Ցանկալի է, որ հավաքված բերքը տակառներում մնա մինչև տարվա վերջը, որից հետո սկսել թորման պրոցեսը:
Ի տարբերություն թթի, ծիրանի, դեղձի ու խաղողի, որոնք եփում են երկու շաբաթվա ընթացքում և ավելի երկար պահելուց հետո հոտ են կպչում, վայրի տանձը որքան երկար է մնում տակառներում, այնքան անուշահոտ է դառնում և այնքան ավելի շատ է օղի ստացվում:
Գյուղական, ավանդական պայմաններում, վայրի տանձը, ինչպես մյուս մրգային օղիները, երկու քաշով (թորում) են իրականացնում:
«Դովեղ. սահմանի ուժը» ՍՊԸ-ն այս տարի արտադրել է վայրի տանձի օղի, սպիրտի պարունակությունը 53.5 տոկոս է:
Տեքստը և լուսանկարները՝ Թաթուլ Հակոբյանի