1831 թվականի տվյալներով՝ Վեդիի շրջանում բնակեցված է եղել 27 գյուղ. ընդհանուր բնակչության թիվը եղել է 4.765, որից հայերը՝ 1.371, մուսուլմանները՝ 3.394 հոգի: Շրջանի ամենամեծ բնակավայրը Բեյուք Վեդին էր 1.244 բնակիչներով, որից 445-ը՝ հայ, 799-ը՝ իսլամ:
Բեյուք Վեդին 1831-ին Հայաստանի մեծությամբ 9-րդ բնակավայրն էր և զիջում էր հետևյալ բնակավայրերին.
1. Երևան – 11.920 հոգի, որից 7331-ը՝ իսլամ (քուրդ, պարսիկ, թրքո-թաթար), 4484-ը՝ հայ, 105-ը՝ այլ ազգություններ
2. Գյումրի – 3.444 հոգի, որից 3194-ը՝ հայ, 250-ը՝ իսլամ
3. Վաղարշապատ – 2.175 հոգի, բոլորը՝ հայ
4. Նարիմանլու (այսօր՝ Մասիս) – 1.737 հոգի, բոլորը՝ իսլամ
5. Սարդարապատ – 1487 հոգի, բոլորը՝ հայ
6. Ղարաքիլիսա (այսօր՝ Ազատան, Շիրակի մարզ) – 1.450 հոգի, բոլորը՝ հայ
7. Նոր Բայազետ (այսօր՝ Գավառ) – 1.346 հոգի, բոլորը՝ հայ
8. Խնձորեսկ – 1342 հոգի, 1342 հոգի, որից 1322-ը՝ հայ, 20-ը՝ իսլամ:
Պարսկական տիրապետության ժամանակ Վեդի/Արարատի շրջանը Երևանի խանության մի մասն էր: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո՝ այն մտավ Հայկական մարզի (1828-1840), իսկ նրա վերացումից հետո՝ Երևանի նահանգի (1840-1918) մեջ: 1920-1930 թվականներին Վեդին Երևանի գավառի մասն էր:
1937-1948 թվականներին շրջանի արևելյան հատվածը առանձնացվել է որպես Ղարաբաղլարի շրջան, որը հետագայում վերացվել է:
Վեդիի շրջանի բնակավայրերի մեծամասնության անունները հայկական չեն: Երբ մեկ առ մեկ անդրադառնանք Վեդիի գյուղերին, այդ ժամանակ կտանք բնակավայրի և՛ նոր, և՛ հին անունները:
Ներկայացնում ենք բոլոր 27 բնակավայրերը այբբենական կարգով՝ նշելով, թե գյուղերում որքան է եղել բնակչությունը և որից որքանը՝ հայ, որքանը՝ իսլամ.
1. Ազիզքենդ 51 հոգի, բոլորը՝ իսլամ
2. Ալի Մահմադ 102 հոգի, բոլորը՝ իսլամ
3. Ասնի 41 հոգի, բոլորը՝ իսլամ
4. Ավշար 80 հոգի, բոլորը՝ իսլամ
5. Արմիկ վերին 44 հոգի, բոլորը՝ իսլամ
6. Բայբուրդ 96 հոգի, բոլորը՝ իսլամ
7. Բեյուք Վեդի 1.244 հոգի, որից 445-ը՝ հայ, 799-ը՝ իսլամ
8. Գիլանլար մեծ 143 հոգի, բոլորը՝ իսլամ
9. Գյոլ Այսոր 62 հոգի, բոլորը՝ իսլամ
10. Գյոլ Ջղին 178 հոգի, բոլորը՝ իսլամ
11. Գորովան 59 հոգի , բոլորը՝ իսլամ
12. Դաշլու 84 հոգի, բոլորը՝ իսլամ
13. Դավալու 661 հոգի, որից 633-ը՝ հայ, 28-ը՝ իսլամ
14. Խալիսա 149 հոգի, բոլորը՝ իսլամ
15. Ղադրլու 45 հոգի, բոլորը՝ իսլամ
16. Ղաշղա 73 հոգի, որից 65-ը՝ հայ, 8-ը՝ իսլամ
17. Ղարախաչ 94 հոգի, բոլորը՝ իսլամ
18. Ճաթկռան 140 հոգի, բոլորը՝ իսլամ
19. Յանգիջա 37 հոգի, բոլորը՝ իսլամ
20. Շիդլու 263 հոգի, բոլորը՝ իսլամ
21. Շխլար 246 հոգի, որից 6-ը՝ հայ, 240-ը՝ իսլամ
22. Չանախչի 209 հոգի, որից 179-ը՝ հայ, 30-ը՝ իսլամ
23. Քեշիշվերան 43 հոգի, բոլորը՝ հայ
24. Քյոլանլու 105 հոգի, բոլորը՝ իսլամ
25. Քյորփի քենդ 129 հոգի, բոլորը՝ իսլամ
26. Քյուչուկ Վեդի 166 հոգի, բոլորը՝ իսլամ
27. Քյուսուս 221 հոգի, բոլորը՝ իսլամ
Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը
Դիտել նաև՝