Ստեփանավանի բնակչությունը 1831-1931 թվականներին. ռուսները Հայաստանում

1390

Ստեփանավան քաղաքը նախկինում ունեցել է Կամենկա, Ջալալօղլի հայի, Ջալալօղի ռուսի անունները: Գտնվում է Երևանից 157 կմ հեռավորության, ծովի մակարդակից շուրջ 1350 մետր բարձրության վրա:

Ստեփանավանի շրջանը ձևավորվել է 1930թ սեպտեմբերի 9-ին, ունեցել է 12 գյուղական խորհուրդ, բնակավայրերի ընդհանուր թիվը եղել է 18:

Հայ նշանավոր վիճակագիր Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Ստեփանավանի բնակչությունը ըստ տարիների եղել է հետևյալը.

1831 թվական – 148 հոգի, բոլորը՝ հայ,

1873 թվական – չի նշվում,

1886 թվական 

Ստեփանավան հայի – 1594, որից 1558-ը՝ հայ, 36-ը՝ այլ,

Ստեփանավան ռուսի – 268 հոգի, որից 44-ը՝ հայ, 224-ը՝ այլ,

1897 թվական 

Ստեփանավան հայի – 1594, որից 1558-ը՝ հայ, 36-ը՝ այլ,

Ստեփանավան ռուսի – 268 հոգի, որից 44-ը՝ հայ, 224-ը՝ այլ,

1904 թվական

Ստեփանավան հայի – 2902 հոգի, որից 1800-ը՝ հայ, 61-ը՝ իսլամ, 815-ը՝ պրավոսլավ, 226-ը՝ այլ,

Ստեփանավան ռուսի – 422 հոգի, որից 102-ը՝ հայ, 13-ը՝ իսլամ, 291-ը՝ պրավոսլավ, 16-ը՝ այլ,

447 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ իսլամ,

1914 թվական – 2597 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,

1916 թվական – 1966 հոգի,

1919 թվական – 2480 հոգի,

1922 թվական – 5847 հոգի, որից 5407-ը՝ հայ, 5-ը՝ թրքո-թաթար, 435-ը՝ այլ,

1926 թվական – 4970 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 4528-ը՝ հայ, 18-ը՝ թուրք, 424-ը՝ այլ,

1931 թվական – 4688 հոգի, որից 4232-ը՝ հայ, 13-ը՝ թուրքական խումբ, 443-ը՝ ռուս

Աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”

Լուսանկարը՝ Անդրանիկ Քեշիշյանի

Տեքստը՝ Թաթուլ Հակոբյանի

Դիտել նաև՝