Ռուբեն Տեր-Մինասյան. «Եթե հայ ժողովրդի շահը պահանջեց մի օր սեղմել թուրքի ձեռքը…»

7004

ՀՅԴ նշանավոր գործիչներից Ռուբեն Տեր-Մինասյանը, ով Հայաստանի Առաջին Հանրապետության խորհրդարանի պատգամավոր, ապա ռազմական նախարար է եղել Համո Օհանջանյանի Բյուրո-կառավարությունում, բացի “Հայ յեղափոխականի մը յիշատակները” նշանավոր բազմահատորյակից, հեղինակել է մեկ այլ նշանակալի հատոր՝ “Հայաստանը միջցամաքային ուղիներու վրայ”, որտեղ բացահայտ կերպով պաշտպանում է Հայաստանի՝ Թուրքիայի հետ մերձեցման տեսակետը՝ ընդդեմ Ռուսաստանի:

Ռուբենը, ով Առաջին Հանրապետության անկումից հետո հաստատվեց Փարիզում (որտեղ և մահացել է 1951-ին, թաղված է Պեր Լաշեզում), ասում էր. “Եթե հայ ժողովրդի շահը պահանջեց մի օր սեղմել թուրքի ձեռքը, պիտի մոռանաս, թե այդ ձեռքը թաթախված է քո հոր արյան մեջ: Ժողովուրդների համար չկան մշտական բարեկամներ ու մշտական թշնամիներ: Կան մշտական շահեր և վնասներ: Այնքան ժամանակ, որ չկարողանաս զսպել քո զգացումները, չես կարող ժողովրդի առաջնորդ դառնալ: Կմնաս ամբոխավար բանաստեղծ, և որ ավելի վատ է՝ դու չէ, որ կմղես ամբոխը, այլ ամբոխն է, որ իր ետևից կքաշի քեզ”: