Ծանոթագրություն – Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը շարունակում է ներկայացնել Հայաստանի շրջաններն ու գյուղերը 1831 թվականի տվյալներով: Համեմատաբար համակարգված ձևով առաջին անգամ Հայաստանում մարդահամար անց է կացվել 1831-ին, երբ Պարսկաստանի կազմից Հայաստանը՝ Արևելյան Հայաստանը, անցել էր ցարական Ռուսաստանի տիրապետության տակ: Այսօր ներկայացնում ենք Ապարանի (Աբարան) շրջանը, իսկ հետագայում ներկայացնելու ենք նաև շրջանի բոլոր գյուղերը մեկ առ մեկ ըստ 1831, 1873, 1886, 1897, 1908, 1914, 1916, 1919, 1922, 1926 և 1931 թվականների տվյալների:
1831 թվականի տվյալներով՝ այսօրվա Արագածոտնի մարզի Ապարանի շրջանում եղել է բնակեցված 39 գյուղ 8.314 ընդհանուր բնակչությամբ, որից 8.007-ը՝ հայ, 307-ը՝ իսլամ:
Ներկայացնում ենք բոլոր 39 գյուղերը այբբենական կարգով, նշելով նաև, թե գյուղերում որքան է եղել հայ և իսլամ ազգաբնակչության քանակը.
1. Ալիքուչակ 531 հոգի, բոլորը՝ հայ
2. Աստվածընկալ 129 հոգի, բոլորը՝ հայ
3. Ափնագեղ 376 հոգի, բոլորը՝ հայ
4. Բազարջուղ 182 հոգի, բոլորը՝ հայ
5. Բաշ Աբարան 386 հոգի, բոլորը՝ հայ
6. Բլխեր 397 հոգի, բոլորը՝ հայ
7. Բուժական 72 հոգի, բոլորը՝ իսլամ
8. Գյոզալդարա վերին 63 հոգի, բոլորը՝ իսլամ
9. Գյուլափլու 310 հոգի, բոլորը՝ հայ
10. Գյուլլուջա 248 հոգի, բոլորը՝ հայ
11. Գունբազ 123 հոգի, բոլորը՝ հայ
12. Դանագիրմազ 149 հոգի, բոլորը՝ հայ
13. Թաքառլու 118 հոգի, բոլորը՝ հայ
14. Իմրլու 146 հոգի, բոլորը՝ հայ
15. Հաջի Բաղր 96 հոգի, բոլորը՝ հայ
16. Ղալաչա 93 հոգի, բոլորը՝ հայ
17. Ղարանլուղ 157 հոգի, բոլորը՝ հայ
18. Ղարաքիլիա 178 հոգի, բոլորը՝ հայ
19. Ղոնդաղսազ 323 հոգի, բոլորը՝ հայ
20. Ղուշչի 72 հոգի, բոլորը՝ հայ
21. Ղուշչի Բողազ 129 հոգի, բոլորը՝ հայ
22. Ղոխդագիրման 182 հոգի, բոլորը՝ հայ
23. Մելիքքենդ 309 հոգի, բոլորը՝ հայ
24. Միրաք մեծ 210 հոգի, բոլորը՝ հայ
25. Մոլլաղասում 203 հոգի, բոլորը՝ հայ
26. Մուլքի 89 հոգի, բոլորը՝ հայ
27. Շարաբխալա 43 հոգի, բոլորը՝ հայ
28. Շիրաղալա 314 հոգի, բոլորը՝ հայ
29. Չամրլու 264 հոգի, բոլորը՝ հայ
30. Ղոբանմազ 278 հոգի, բոլորը՝ հայ
31. Չամուշլի մեծ 397 հոգի, բոլորը՝ հայ
32. Ջանգի թափա 373 հոգի, բոլորը՝ հայ
33. Ջարջառիս 544 հոգի, բոլորը՝ հայ
34. Սամադարվիշ 177 հոգի, բոլորը՝ հայ
35. Սաչլու 146 հոգի, բոլորը՝ հայ
36. Սարի բուդաղ 83 հոգի, բոլորը՝ հայ
37. Տամջրլու 252 հոգի, բոլորը՝ հայ
38. Քիրաշլու 76 հոգի, բոլորը՝ իսլամ
39. Քյալաշքենդ 96 հոգի, բոլորը՝ իսլամ
Այսպիսով, 1831 թվականին Ապարանի շրջանի ամենամեծ բնակավայրը եղել է Ջարջառիսը, այսօրվա Ճարճակիսը: Մեծությամբ երկրորդը եղել է Ալիքուչակը, այսօրվա Քուչակը:
Աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”
Տեքստը՝ Թաթուլ Հակոբյանի
Լուսանկարը՝ Զորիկ Գալստյանի
Դիտել նաև՝