Արտաշատի շրջանի գյուղերը 1831 թվականին

12245

Ծանոթ. – Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը շարունակում է ներկայացնել Հայաստանի շրջաններն ու գյուղերը 1831 թվականի տվյալներով: Համեմատաբար համակարգված ձևով առաջին անգամ Հայաստանում մարդահամար անց է կացվել 1831-ին, երբ Պարսկաստանի կազմից Հայաստանը՝ Արևելյան Հայաստանը, անցել էր ցարական Ռուսաստանի տիրապետության տակ: Այսօր ներկայացնում ենք Ղամարլու/Արտաշատի շրջանը 1831 թվականին, իսկ հետագայում ներկայացնելու ենք նաև շրջանի բոլոր գյուղերը մեկ առ մեկ ըստ 1831, 1873, 1886, 1897, 1908, 1914, 1916, 1919, 1922, 1926 և 1931 թվականների տվյալների:

Ղամարլուի շրջանը, որ մոտավորապես համապատասխանում է այսօրվա Արարատի մարզի Մասիս, Արտաշատ, Արարատ հատվածին, 1831-ի տվյալներով ունեցել է 57 բնակավայր 16.028 ընդհանուր բնակչություն, որից 7.853-ը՝ հայ, 8.175-ը՝ իսլամ: 

Այդ 57 բնակավայրերից 29-ը ունեցել է խառը բնակչություն, 10-ը՝ միայն հայ, իսկ 18-ը՝ մուսուլման:

Շրջանի ամենամեծ բնակավայրը եղել է Նարիմանլու, հետագայում՝ Ուլուխանլու բնակավայրը, այսօրվա Մասիս քաղաքը 1.737 բնակչությամբ, բոլորը՝ իսլամ:

Հայաստանի իսլամ՝ մուսուլման բնակչությունը, ներկայացրել են հիմնականում երեք ազգություններ՝ քրդեր՝ սուննի և շիա, պարսիկներ և թյուրքալեզու ցեղեր, որոնց թվում հիմնականը՝ թաթարներ, այսօրվա ադրբեջանցիները:

Փակագծերում տալիս ենք բնակավայրի հին անունները, որոնք տեղ են գտել հայ նշանավոր վիճակագիր Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության մեջ: Փակագծերից դուրս բնակավայրերի այսօրվա անուններն են։

Ղամարլու/Արտաշատի շրջանի գյուղերը ըստ 1831 թվականի տվյալների՝ այբբենական կարգով.

1. Բերդիկ (Ախունդ Բզովան)              137 հոգի, որից 35-ը՝ հայ, 102-ը՝ իսլամ

2. Արևշատ (Աղբաշ ներքին)                247 հոգի, բոլորը՝ հայ

3. Մարմաշեն (Աղհամազլու)                435 հոգի, որից 203-ը՝ հայ, 232-ը՝ իսլամ

4. Աղջաղղշլաղ                                     70 հոգի, բոլորը՝ իսլամ

5. Այգեստան                                         279 հոգի, որից 150-ը՝ հայ, 129-ը՝ իսլամ

6. Նշավան (Արփավար)                        55 հոգի, որից 20-ը՝ հայ, 35-ը՝ իսլամ

7. Բաղրամյան (Բաշնալու)                   205 հոգի, որից 175-ը՝ հայ, 30-ը՝ իսլամ

8. Ոստան (Բեջազլու)                            352 հոգի, որից 250-ը՝ հայ, 102-ը՝ իսլամ

9. Բուրաստան                                      261 հոգի, որից 206-ը՝ հայ, 55-ը՝ իսլամ

10. Գետաշեն                                         105 հոգի, բոլորը՝ հայ

11. Մրգավան (Գյոդաքլու)                     134 հոգի, բոլորը՝ հայ

12. Դալար (Դալուլար)                           200 հոգի, որից 154-ը՝ հայ, 46-ը՝ իսլամ

13. Դարղալու ներքին                           353 հոգի, որից 228-ը՝ հայ, 125-ը՝ իսլամ

14. Կանաչուտ (Դոխկուզ)                      315 հոգի, որից 188-ը՝ հայ, 127-ը՝ իսլամ

15. Զորակ (Դոնղուզյուն)                        355 հոգի, բոլորը՝ իսլամ

16. Դվին Հայ                                         183 հոգի, որից 132-ը՝ հայ, 51-ը՝ իսլամ

17. Այնթապ (Թազագյուղ)                     866 հոգի, բոլորը՝ հայ

18. Թափաբաշ                                      45 հոգի, որից 40-ը՝ հայ, 5-ը՝ իսլամ

19. Մասիս (Թոխանշալու)                     176 հոգի, բոլորը՝ հայ

20. Հնաբերդ (Թոփրախկալա)              40 հոգի, բոլորը՝ իսլամ

21. Մխչյան (Իմանշալու)                       391 հոգի, որից 360-ը՝ հայ, 31-ը՝ իսլամ

22. Իփաքլու                                           106 հոգի, որից 84-ը՝ հայ, 22-ը՝ իսլամ

23. Արևաբույր (Խառատլու)                  183 հոգի, բոլորը՝ իսլամ

24. Կաֆարլու                                         652 հոգի, բոլորը՝ իսլամ

25. Հաբիլքենդ                                       85 հոգի, բոլորը՝ իսլամ

26. Հաջի Յեյլազ                                    445 հոգի, բոլորը՝ իսլամ

27. Ղամարլու թուրքի                           408 հոգի, որից 241-ը՝ հայ, 167-ը՝ իսլամ

28. Մրգավետ (Ղարադաղլու)              296 հոգի, որից 168-ը՝ հայ, 128-ը՝ իսլամ

29. Ղարաթափա                                  68 հոգի, որից 23-ը՝ հայ, 45-ը՝ իսլամ

30. Ղարաղոյին                                    236 հոգի, որից 164-ը՝ հայ, 72-ը՝ իսլամ

31. Դիմիտրով (Ղոյլասար ներքին)      85 հոգի, որից 80-ը՝ հայ, 5-ը՝ իսլամ

32. Ղոյլասար վերին                            342 հոգի, որից 221-ը՝ հայ, 121-ը՝ իսլամ

33. Այգեպատ (Մասումլու)                    62 հոգի, բոլորը՝ իսլամ

34. Վարդաշեն (Մեհրաբլու)                 118 հոգի, բոլորը՝ հայ

35. Հովտաշեն (Մուղամլու)                  295 հոգի, որից 52-ը՝ հայ, 243-ը՝ իսլամ

36. Դեղձուտ (Յամանջալու)                 137 հոգի, որից 93-ը՝ հայ, 44-ը՝ իսլամ

37. Շահումյան (Յուվա)                         253 հոգի, որից 220-ը՝ հայ, 33-ը՝ իսլամ

38. Մասիս (Նարիմանլու)                                     1.737 հոգի, բոլորը՝ իսլամ

39. Սայաթ Նովա (Նեջրլու ներքին)        525 հոգի, որից 114-ը՝ հայ, 411-ը՝ իսլամ

39. Նիզամի (Նեջրլու վերին)                   231 հոգի, որից 76-ը՝ հայ, 155-ը՝ իսլամ

40. Նովրուզլու վերին                              221 հոգի, որից 214-ը՝ հայ, 7-ը՝ իսլամ

41. Նորագավիթ                                     646 հոգի, բոլորը՝ հայ

42. Նոր Կողբ                                           29 հոգի, բոլորը՝ իսլամ

43. Շենգավիթ ներքին                          134 հոգի, որից 59-ը՝ հայ, 75-ը՝ իսլամ

44. Շենգավիթ վերին                            438 հոգի, բոլորը՝ հայ

45. Դաշտավան (Շոռլու Դեմրչի)           338 հոգի, բոլորը՝ իսլամ

46. Բերքանուշ (Օղուրբեկլու)              232 հոգի, որից 145-ը՝ հայ, 87-ը՝ իսլամ

47. Չարբախ վերին                              31 հոգի, բոլորը՝ իսլամ

48. Ազատավան (Չիգդամլու)               534 հոգի, որից 368-ը՝ հայ, 166-ը՝ իսլամ

49. Չիլախանլու                                    237 հոգի, բոլորը՝ իսլամ

50. Ջրահովիտ (Ջաբաչալու)                275 հոգի, որից 140-ը՝ հայ, 135-ը՝ իսլամ

51. Լանջազատ (Ջաննաթլու)               59 հոգի, բոլորը՝ իսլամ

52. Այգավան (Ռեհանլու)                      155 հոգի, բոլորը՝ իսլամ

53. Արաքսավան (Սաբունչի)                474 հոգի, բոլորը՝ իսլամ

54. Սարաջալար                                   107 հոգի, բոլորը՝ իսլամ

55. Սեյիդքենդ                                       130 հոգի, բոլորը՝ իսլամ

56. Ղուկասավան (Քալարա)                150 հոգի, բոլորը՝ հայ

57․ Արտաշատ                                       370 հոգի, բոլորը՝ հայ։

Ընդամենը                                 16.028, որից 7.853-ը՝ հայ, 8.175-ը՝ իսլամ

Աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան. “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Լուսանկարը՝ Անդրանիկ Քեշիշյանի

Դիտել նաև՝