Ստեփանավանի շրջանի գյուղերը 1831 թվականին

11969

1831 թվականի տվյալներով՝ այսօրվա Լոռու մարզի Ստեփանավանի շրջանում եղել է բնակեցված 14 գյուղ 1.251 ընդհանուր բնակչությամբ, որից 1.140-ը՝ հայեր, 111-ը՝ մուսուլմաններ:

Զավեն Կորկոտյանը իր “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության մեջ ներկայացնում է նաև հաշվարկված բնակչությունը՝ 1028 հայեր և 98 մուսուլմաններ:

Այսպիսով, Ստեփանավանի շրջանում 1831-ին բնակչության ընդհանուր թիվը եղել է 2.377, որից 2.168-ը՝ հայեր, 209-ը՝ իսլամ:

Ներկայացնում ենք բոլոր 14 գյուղերը.

1. Ագարակ                               56 հոգի, բոլորը՝ հայ,

2. Ալեքսանդրովկա                 18 հոգի, բոլորը՝ իսլամ,

3. Գյառգյառ                             158 հոգի, բոլորը՝ հայ,

4. Գյուլագարակ                      102 հոգի, բոլորը՝ հայ,

5. Իլմազլու                              75 հոգի, բոլորը՝ իսլամ,

6. Լոռու բերդ                           20 հոգի, բոլորը՝ հայ,

7. Կուրթան                              187 հոգի, բոլորը՝ հայ,

8. Հայդարբեկ                          147 հոգի, որից 143-ը՝ հայ, 4-ը՝ իսլամ,

9. Հոբարձի                              31 հոգի, բոլորը՝ հայ,

10. Հովանդարա                      8 հոգի, բոլորը՝ հայ,

11. Ղարաքիլիսա մեծ             103 հոգի, որից 95-ը՝ հայ, 8-ը՝ իսլամ,

12. Շահնազար                        123 հոգի, որից 117-ը՝ հայ, 6-ը՝ իսլամ,

13. Ստեփանավան                  148 հոգի, բոլորը՝ հայ

14. Վարդաբլուր                       75 հոգի, բոլորը՝ հայ

Այսպիսով, 1831-ին Ստեփանավանի շրջանում ամենամեծ բնակավայրը եղել է Կուրթան գյուղը 187 բնակչությամբ:

Խորհրդային Հայաստանի Ստեփանավանի շրջանը գտնվում էր ՀԽՍՀ հյուսիսային մասում։ Կազմավորվել է 1930 թվականի սեպտեմբերի 9-ին։ Տարածությունը 636,5 կմ² էր:

Ստեփանավանի շրջանի վարչական կենտրոնը Ստեփանավան քաղաքն էր։ Ուներ 1 քաղաքային և 12 գյուղական խորհուրդ:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Լուսանկարը՝ Անդրանիկ Քեշիշյանի

Դիտել նաև՝