Այսօրվա Արմավիրի մարզի Էջմիածնի (Վաղարշապատ) շրջանը ձևավորվել է 1930թ. սեպտեմբերին:
Կիլիկիայից վերադառնալուց՝ 1441-ից ի վեր, Մայր Աթոռը անընդմեջ գտնվում է Էջմիածնում:
Երևանի խանության օրոք (խանությունը մաս էր կազմում Պարսից Ղաջարի դինաստիայի տիրապետության) Էջմիածինը (Վաղարշապատ) և շրջանը մաս էին կազմում Կարբի-Բասարի մահալի (տարածվում էր այսօրվա Էջմիածնի (Վաղարշապատ) և Աշտարակի շրջանների հողերի հատվածներում):
Համաձայն ռուս պատմաբան Իվան Շոպենի «Камеральное описание Армянской области» աշխատության, Կարբի-Բասարն ուներ 10.955 բնակչությունի, որից մահմեդականներ էին 2.592 հոգին: Մահմեդականներ էին պարսիկները, քրդերը, կովկասյան թաթարները (ադրբեջանցիներ) և թյուրքալեզու տարբեր ցեղեր:
Կարբի-Բասարի ամենամեծ բնակավայրը Էջմիածինն էր (որին խանության շրջանում տվել էին թուրքերեն Իյուչ Քիլիսե, թարգմանաբար՝ երեք եկեղեցի անունը) 1.957 բնակիչներով, բոլորն էլ՝ հայեր: Մեծությամբ մյուս երկու բնակավայրերն էին Աշտարակը (820 հոգի, բոլորը հայեր) և Օշականը (584 հոգի, բոլորը հայեր):
1828-ից Էջմիածինը և շրջանը մաս է կազմել Հայկական մարզի՝ Армянская область: 1840-ին մարզը վերացվեց և նրա փոխարեն ստեղծվեց Երևանի նահանգը, որի մի մասի վրա էլ 1918-ին հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը:
Վաղարշապատ գյուղը 1831 թվականի տվյալներով ունեցել է 2.175 հոգի, բոլորը՝ հայ, զիջելով միայն Երևանին՝ 11.920 հոգի, և Գյումրին՝ 3.444 հոգի:
1831 թվականի տվյալներով՝ այսօրվա Արմավիրի մարզի Էջմիածնի շրջանում եղել է 39 գյուղ 11.739 ընդհանուր բնակչությամբ, որից 6.422-ը՝ հայեր, 5.317-ը՝ իսլամ:
Բնակավայրերի մեծամասնության անունները հայկական չեն: Երբ մեկ առ մեկ անդրադառնանք Էջմիածնի շրջանի գյուղերին, այդ ժամանակ կտանք բնակավայրի և՛ նոր, և՛ հին անունները:
Ներկայացնում ենք բոլոր 39 գյուղերը այբբենական կարգով, նշելով նաև, թե որ գյուղերն են եղել հայկական և որոնք՝ մուսուլմանական կամ խառը.
1. Ալիբեկլու 129 հոգի, բոլորը՝ հայ
2. Աղավնատուն 186 հոգի, որից 165-ը՝ հայ, 21-ը՝ իսլամ
3. Աղջաղալա 181 հոգի, որից 102-ը՝ հայ, 79-ը՝ իսլամ
4. Այառլու 38 հոգի, բոլորը՝ իսլամ
5. Այլանլու ներքին 175 հոգի, որից 116-ը՝ հայ, 59-ը՝ իսլամ
6. Այլանլու վերին 144 հոգի, որից 114-ը՝ հայ, 30-ը՝ իսլամ
7. Արբաթ 391 հոգի, որից 127-ը՝ հայ, 264-ը՝ իսլամ
8. Գոլդումբեթ 200 հոգի, որից 179-ը՝ հայ, 21-ը՝ իսլամ
9. Գրամփա 115 հոգի, որից 25-ը՝ հայ, 90-ը՝ իսլամ
10. Դոլս 111 հոգի, որից 63-ը՝ հայ, 48-ը՝ իսլամ
11. Զեյվա մեծ 424 հոգի, բոլորը՝ հայ
12. Զեյվա փոքր 234 հոգի, բոլորը՝ իսլամ
13. Թուրքմանլու վերին 64 հոգի, բոլորը՝ իսլամ
14. Խաթունարխ ներքին 870 հոգի, որից 662-ը՝ հայ, 208-ը՝ իսլամ
15. Խաչափարախ 326 հոգի, բոլորը՝ իսլամ
16. Խզնավուզ 192 հոգի, բոլորը՝ հայ
17. Հայթաղ 339 հոգի, բոլորը՝ հայ
18. Հաջիլար 185 հոգի, որից 124-ը՝ հայ, 61-ը՝ իսլամ
19. Հաջիղարա 141 հոգի, որից 114-ը՝ հայ, 27-ը՝ իսլամ
20. Հասանլու 192 հոգի, բոլորը՝ իսլամ
21. Հարամլու 17 հոգի, բոլորը՝ իսլամ
22. Ղամարլու 127 հոգի, բոլորը՝ իսլամ
23. Ղարաղշլաղ 151 հոգի, բոլորը՝ իսլամ
24. Ղարխուն ներքին 318 հոգի, բոլորը՝ իսլամ
25. Ղարխուն վերին 462 հոգի, բոլորը՝ իսլամ
26. Ղարխուն 423 հոգի, բոլորը՝ իսլամ
27. Մուղնչջուղ 104 հոգի, բոլորը՝ հայ
28. Շահումյան 120 հոգի, որից 45-ը՝ հայ, 75-ը՝ իսլամ
29. Շոռլու Մեհմանդար 406 հոգի, բոլորը՝ իսլամ
30. Չոբանքայա 951 հոգի, բոլորը՝ իսլամ
31. Սամաղլար 400 հոգի, որից 320-ը՝ հայ, 80-ը՝ իսլամ
32. Սարվանլար 153 հոգի, բոլորը՝ իսլամ
33. Վաղարշապատ 2.175 հոգի, բոլորը՝ հայ
34. Վարմիազար 61 հոգի, բոլորը՝ հայ
35. Փարաքար 308 հոգի, բոլորը՝ հայ
36. Քյոլանլու 284 հոգի, բոլորը՝ իսլամ
37. Քյորփալու 419 հոգի, բոլորը՝ հայ
38. Քյուրաքան 47 հոգի, բոլորը՝ իսլամ
39. Ֆրանգանոց 176 հոգի, բոլորը՝ հայ
Աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”
Լուսանկարում՝ Մայր Աթոռը 1870-ին
Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը
Դիտել նաև՝